ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի կոշտ պատասխանը Ալիևին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի ԱԳՆ-ն կոշտ պատասխան է տվել Իլհամ Ալիևին, որը հորդորել էր Ռուսաստանին զենք չվաճառել Հայաստանին։ Օգոստոսի 11-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի իր պաշտոնակից Արշակ Կարապետյանի հետ Մոսկվայում հանդիպմանը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին արդիականացնելու բանակը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ նախորդ շաբաթ CNN Turk-ին տված հարցազրույցում մեղադրել էր Հայաստանին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չստորագրելու և ռևանշիստական տրամադրությունների համար և «անտրամաբանական» անվանել Հայաստանին զենք մատակարարելու ռուսական կողմի հայտարարությունները։

«Մոսկվան հաշվի է առնում տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը: Ռուսաստանի կողմից զենքի արտասահմանյան մատակարարումների իրականացումը նրա ինքնիշխան իրավունքն է։ Մենք շատ ենք կարդում և լսում այդ մասին, բայց կուզեի ուշադրություն դարձնել, որ մենք ունենք համապատասխան փոխգործակցություն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ ԱԳՆ-ում կազմակերպված իր շաբաթական ճեպազրույցում։

Ռուսաստանի այս նյարդային պատասխանը վկայում է, որ Կրեմլը բնավ մտադիր չէ Հարավային Կովկասում զիջել իր դիրքերը, իսկ զենքի առևտուրը ազդեցության պահպանման կարևորագույն լծակն է Ռուսաստանի համար։ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ 44-օրյա պատերազմից հետո փորձում է թուլացնել Ռուսաստանի դերը, ինչը բոլորովին էլ չի տեղավորվում ՌԴ ցանկությունների և հնարավորությունների ծիրում։

Հայկ Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular