ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի դատավորներն ավելի տղամարդ են, քան Փաշինյանի խամաճիկ դարձած իրավապահները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի դատավորներն ավելի տղամարդ են, քան Փաշինյանի խամաճիկ դարձած իրավապահները։ Նախօրեին հանրությունը ցնցվել էր՝ տեսնելով, թե ինչպես են իրավապահները Գորիսի քաղաքապետարանից ձերբակալում երկու փոխքաղաքապետերի և քաղաքապետարանի երկու աշխատակցուհիների։ Մենուա Հովսեփյանին և երեք կանանց քաղաքապետարանի շենքից հանել էին նվաստացուցիչ կերպով, տեղափոխել Երևան, միջնորդություն ներկայացրել կալանավորելու համար։ Մենուա Հովսեփյանին դատարանը կալանավորեց երկու ամսով, սակայն երեք դատավորներ համարձակություն ունեցան՝ չբավարարելու նախաքննական մարմնի միջնորդությունը և ազատ արձակեցին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանին, Գորիսի համայնքապետարանի աշխատակիցներ Արմինե Չոփչյանին և Սուսաննա Սարգսյանին, որոնք Նիկոլ Փաշինյանի քմահաճույքով ազատազրկման վայրում հայտնվելու փոխարեն կարողացան տուն վերադառնալ։
 
Երեք կանանց նկատմամբ աղաղակող խախտումների փաստն արձանագրեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով, որ ոստիկանները չեն ներկայացել, եղել են դիմակավորված, ագրեսիվ վարք են դրսևորել ձերբակալվածների հանդեպ, կանանց կամքին հակառակ ու արժանապատվությունը ոտնահարող կերպով լուսանկարել և տեսագրել են ձերբակալման գործողությունը։ Կանանց արգելել են փաստաբան հրավիրել, օգտվել զանգի իրավունքից։ Հատկանշական է, որ այս դեպքում ևս մարդու իրավունքների նման աղաղակող խախտումներին չեն անդրադարձել գրանտներից սնվող «իրավապաշտպանները», որոնք նախկին իշխանությունների օրոք նման առիթը բաց չէին թողնի՝ ջարդուփշուր անելու իշխանության ապօրինությունները։ Իսկ փաստն այն է, որ Գորիսում ձերբակալությունները նման հարայ-հրոցով իրականացնելը մեկ նպատակ էր հետապնդում՝ ահաբեկել ընդդիմախոսներին, վախի մթնոլորտ սերմանել՝ Սյունիքի դեմ ադրբեջանական դավադրությունը հնարավորինս անարգել իրականացնելու համար։
 
Գոռ Մեսրոպյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular