ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիվանագիտությունը հարամելու «նուրբ» արվեստը․ ոչ պրոֆեսիոնալներին բերում են առաջին գիծ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեք ամիս առանց արտգործնախարար մնացած Հայաստանը երեկ վերջապես նոր ԱԳ նախարար ունեցավ՝ Ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանը նշանակվեց այդ պաշտոնում։ 41-ամյա Միրզոյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից է։ 2018 թվականի հեղափոխությունից հետո 8 ամիս զբաղեցրել է առաջին փոխվարչապետի պաշտոնը, ապա՝ 2019 թվականի հունվարին ընտրվել և մինչև 7-րդ գումարման խորհրդարանի լուծարումը զբաղեցրել է ԱԺ նախագահի պաշտոնը։

Պատերազմում կրած պարտությունից հետո ԱԳՆ-ն ամենակարևոր գերատեսչությունն է դարձել, քանի որ առաջիկայում բարդագույն բանակցություններ են սպասվում, իսկ ԱԳ նախարարը ստիպված է լինելու պարտվողի դիրքերից վարել դրանք։ Այս իմաստով առավել քան տարօրինակ է դիվանագիտական փորձից զուրկ Միրզոյանին նման պաշտոնի նշանակելը։ Թեպետ, ընդգծենք՝ Նիկոլ Փաշինյանը դիվանագիտական ոլորտում վերջին շրջանում նշանակում է բացառապես ոչ կադրային դիվանագետների՝ իր թիմակիցներին, որոնք աչքի չեն ընկել արդյունավետ աշխատանքով, և պաշտոնների են նշանակվել միայն կուսակցության պարագլխին հավատարմության շնորհիվ։ Մինչդեռ դիվանագիտությունն այն ոլորտն է, որտեղ, գոնե առանցքային պաշտոններում, պետք է նշանակումներ արվեն լրջագույն փորձի, մասնագիտական հմտությունների հիմքով։

Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրում՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակեց Լիլիթ Մակունցին, որին հաջորդ օրն իսկ արտակարգ և լիազոր դեսպանի դասային աստիճան շնորհեցին, ինը չլսված բան է ԱԳՆ պատմության մեջ։ Տարիներով դեսպան աշխատած մարդիկ անգամ չունեն այդ դասային աստիճանը։ ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում, որ ԵՄ առանցքային երկրներից մեկում՝ Գերմանիայում էլ դեսպան են նշանակելու մեկ այլ կուսակցի՝ ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանին։

Արարատ Միրզոյանին, անխոս, բարդ աշխատանք է սպասվում։ Եվ ոչ միայն բանակցային գործընթացում, այլև ԱԳՆ համակարգում։ Մինչ օրս իշխանությանը չի հաջողվել նշանակումներ անել հինգ փոխնախարարներից երեքի պաշտոնում, կադրային դիվանագետները չեն ցանկանում աշխատել անփորձ և ինքնասիրահարված ՔՊ-ականների հետ, փորձառու շատ անձինք էլ հեռանում են համակարգից, իսկ նրանց փորձն ու կապերը թույլ են տալիս աշխատանք գտնել մասնավոր հիմնարկներում կամ արտերկրում։ Այս պատմության մեջ ամենատարօրինակը ԱԳ առաջին փոխնախարար նշանակված Արմեն Գրիգորյանի վարքն էր։ Նա ամիսներ առաջ էր տեղափոխվել ԱԳՆ, մինչ այդ Անվտանգության խորհրդի քարտուղարն էր, և երեկ կրկին նշանակվել է այդ պաշտոնում։ Նման անլուրջ մոտեցումը լիովին բնորոշում է թե՛ Գրիգորյանի, թե՛ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը երկրի անվտանգությանը։

Սոս Մանասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular