ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ռետինե ճտկավոր կոշիկ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչքան էլ զարմանալի է, բայց ռետինե ճտկավոր կոշիկների՝ սապոգների պատմությունը սկսվել է  դեռևս մեր թվարկությունից առաջ 1600-ականներից սկսած: Հենց այդ ժամանակներից են  «ռետինե» ճտկավոր կոշիկներ պատրաստելիս եղել Ամազոն գետի ավազանում ապրող հնդկացիները: Ամերկայի արևադարձային անտառներում աճում է Հևեա ծառը: Այս ծառը բնական կաուչուկի աղբյուրն է, որը և օգտագործել են հնդկացիները «ռետինե» ճտկավոր կոշիկներ ստանալու համար: Բնական կաուչուկը, բուսական ծագում ունեցող պոլիմեր է։ Այն պարունակվում է Հևեա ծառի կաթնահյութի (լատեքսի) մեջ։ «Կաուչուկ» տերմինը ծագել է «կաուչու» բառից, որով Բրազիլիայի բնիկները անվանել են Ամազոն գետի ափերին աճող հևեայի արտահոսող հյութը («կաու» - ծառ, «ուչու» - հոսել, լացել)։ «Ռետինե» ճտկավոր կոշիկներ ստանալու համար հնդկացիները իրենց ոտքերը մինչև ծնկները իջեցրել են ինչ որ անոթում հավաքած   կաուչուկի ծառի կաթնահյութի մեջ: Այդ հյութի մեջ գտնվող լատեքսը պնդվել է և ծածկել նրանց ոտքերը: Ստացվելիս են եղել միանվագ օգտագործման «ռետինե» ճտկավոր կոշիկներ: Այստեղ իհարկե սխալ է ասել ռետինե կոշիկ, ավելի ճիշտը լատեքսի կամ կաուչուկի  կոշիկն է, բայց դա համարյա թե նույնն է: 

Կաուչուկի կարևոր հատկությունն առաձգականությունն է, այսինքն՝ արտաքին ուժի ազդեցությամբ իր ձևը փոխեը, օրինակ՝ ձգվելու, սեղմվելու և ապա ազդող ուժի դադարելուց հետո իր նախկին ձևը վերականգնելու ունակությունը։ Կաուչուկն օժտված է նաև ջրի ու գազի նկատմամբ անթափանց լինելու արժեքավոր հատկությամբ։ Սկզբից կաուչուկի օգտագործումը սահմանափակ է եղել, քանի որ այն շոգից հալվել է, ցրտից պնդվել ինչպես քարը: Անհրաժեշտություն է առաջացել ստեղծել ավելի էլաստիկ նյութ: Դա հաջողվել է իրականացնել 1839 թվականին ամերիկացի գյուտարար Չարլզ Գուդիրին (1800-1860): Նա պատահականորեն տաքացրած կաուչուկին  խառնած ծծումբի մի քանի կաթիլ է կաթեցրել խոհանոցային վառարանի վրա և ստացել նոր նյութ՝ ռետին, որը իր հատկություններով զգալի գերազանցել է կաուչուկին: Այս պատահական կաուչուկը ռետինի վերածելու պրոցեսը  կոչվել է «վուլկանացում»  ի պատիվ հին հռոմեական կրակի աստծո: Իր հայտնագործությունը նա ցույց է տվել կաուչուկի վաճառականներ Թոմաս Հենկենին և Չարլզ Մակինտոշին: Վերջիններս արտոնագրել են գյուտը և սկսել ռետինե իրեր արտադրել սկսած 1843 թվականից: Այդ թվականից էլ  հենց նոր փուլ է առաջացել ռետինե ճտկավոր կոշիկների պատմության մեջ: Աշխարհում սկսվել է կաուչուկային իրերի արտադրության տենդ: Հասարակածային երկրներում սկսել են ստեղծվել կաուչուկի ծառերի պլանտացիաներ: Սինթետիկ կաուչուկի և բնականաբար սինթետիկ կաուչուկից ստեղծվող ռետինե կոշիկների և իրերի պատրաստման առաջին արդյունաբերական եղանակը մշակել է ռուս քիմիկոս Ս. Լեբեդևը, որը այդ նպատակի համար  օգտագործել է բութադիենը։ Ավելի վաղ ֆրանսիացի քիմիկոս Բուշարդը արհեստական կաուչուկ է ստացել իզոպրենից: 1940 թվականին Երևանում ստեղծվել է «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը, այստեղ արհեստական կաուչուկ սկսել են ստանալ քլորոպրենից: 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular