Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ռետինե ճտկավոր կոշիկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնչքան էլ զարմանալի է, բայց ռետինե ճտկավոր կոշիկների՝ սապոգների պատմությունը սկսվել է դեռևս մեր թվարկությունից առաջ 1600-ականներից սկսած: Հենց այդ ժամանակներից են «ռետինե» ճտկավոր կոշիկներ պատրաստելիս եղել Ամազոն գետի ավազանում ապրող հնդկացիները: Ամերկայի արևադարձային անտառներում աճում է Հևեա ծառը: Այս ծառը բնական կաուչուկի աղբյուրն է, որը և օգտագործել են հնդկացիները «ռետինե» ճտկավոր կոշիկներ ստանալու համար: Բնական կաուչուկը, բուսական ծագում ունեցող պոլիմեր է։ Այն պարունակվում է Հևեա ծառի կաթնահյութի (լատեքսի) մեջ։ «Կաուչուկ» տերմինը ծագել է «կաուչու» բառից, որով Բրազիլիայի բնիկները անվանել են Ամազոն գետի ափերին աճող հևեայի արտահոսող հյութը («կաու» - ծառ, «ուչու» - հոսել, լացել)։ «Ռետինե» ճտկավոր կոշիկներ ստանալու համար հնդկացիները իրենց ոտքերը մինչև ծնկները իջեցրել են ինչ որ անոթում հավաքած կաուչուկի ծառի կաթնահյութի մեջ: Այդ հյութի մեջ գտնվող լատեքսը պնդվել է և ծածկել նրանց ոտքերը: Ստացվելիս են եղել միանվագ օգտագործման «ռետինե» ճտկավոր կոշիկներ: Այստեղ իհարկե սխալ է ասել ռետինե կոշիկ, ավելի ճիշտը լատեքսի կամ կաուչուկի կոշիկն է, բայց դա համարյա թե նույնն է:
Կաուչուկի կարևոր հատկությունն առաձգականությունն է, այսինքն՝ արտաքին ուժի ազդեցությամբ իր ձևը փոխեը, օրինակ՝ ձգվելու, սեղմվելու և ապա ազդող ուժի դադարելուց հետո իր նախկին ձևը վերականգնելու ունակությունը։ Կաուչուկն օժտված է նաև ջրի ու գազի նկատմամբ անթափանց լինելու արժեքավոր հատկությամբ։ Սկզբից կաուչուկի օգտագործումը սահմանափակ է եղել, քանի որ այն շոգից հալվել է, ցրտից պնդվել ինչպես քարը: Անհրաժեշտություն է առաջացել ստեղծել ավելի էլաստիկ նյութ: Դա հաջողվել է իրականացնել 1839 թվականին ամերիկացի գյուտարար Չարլզ Գուդիրին (1800-1860): Նա պատահականորեն տաքացրած կաուչուկին խառնած ծծումբի մի քանի կաթիլ է կաթեցրել խոհանոցային վառարանի վրա և ստացել նոր նյութ՝ ռետին, որը իր հատկություններով զգալի գերազանցել է կաուչուկին: Այս պատահական կաուչուկը ռետինի վերածելու պրոցեսը կոչվել է «վուլկանացում» ի պատիվ հին հռոմեական կրակի աստծո: Իր հայտնագործությունը նա ցույց է տվել կաուչուկի վաճառականներ Թոմաս Հենկենին և Չարլզ Մակինտոշին: Վերջիններս արտոնագրել են գյուտը և սկսել ռետինե իրեր արտադրել սկսած 1843 թվականից: Այդ թվականից էլ հենց նոր փուլ է առաջացել ռետինե ճտկավոր կոշիկների պատմության մեջ: Աշխարհում սկսվել է կաուչուկային իրերի արտադրության տենդ: Հասարակածային երկրներում սկսել են ստեղծվել կաուչուկի ծառերի պլանտացիաներ: Սինթետիկ կաուչուկի և բնականաբար սինթետիկ կաուչուկից ստեղծվող ռետինե կոշիկների և իրերի պատրաստման առաջին արդյունաբերական եղանակը մշակել է ռուս քիմիկոս Ս. Լեբեդևը, որը այդ նպատակի համար օգտագործել է բութադիենը։ Ավելի վաղ ֆրանսիացի քիմիկոս Բուշարդը արհեստական կաուչուկ է ստացել իզոպրենից: 1940 թվականին Երևանում ստեղծվել է «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը, այստեղ արհեստական կաուչուկ սկսել են ստանալ քլորոպրենից:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը