ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքացիական պայմանագիրը» դեմ չէ սահմանի հարցով լսումներին, միայն փակ ռեժիմով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովում իշխանական խմբակցությունը վերջապես որոշեց ընդունել ընդդիմության պահանջն ու քննարկումներ կազմակերպել սահմանային իրավիճակի վերաբերյալ։ Առաջարկով երեկ արտահերթ նիստի սկզբում հանդես էր եկել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, նշել, որ քննարկումները կարելի է իրականացնել փակ կամ բաց ռեժիմով։

«Սահմանային իրավիճակի վերաբերյալ իրարամերժ տեղեկություններ են գալիս, եկեք քննարկում կազմակերպենք, հասկանանք իրավիճակը, փարատենք հասարակության մտահոգությունները»,- ասել էր Օհանյանը:

Մինչև օրվա վերջ իշխանությունն այդպես էլ որևէ պատասխան չէր տվել, և միայն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցապնդումից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ «Հայաստան» խմբակցության առաջարկն ընդունվել է։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ նշեց, թե քննարկումը տեղի կունենա օգոստոսի 18-ին, և փակ ռեժիմով։ Քննարկումների մասին օրվա վերջին հայտնելով՝ իշխող թիմը, թերևս, ակնկալում է, որ դրանց քիչ թվով ընդդիմադիր պատգամավորներ կմասնակցեն։ Իսկ փակ ռեժիմով քննարկման դեպքում հանրությունը չի տեսնի իշխանականների վարքը, ականատես չի լինի ընդդիմության ճնշմանը։

Ընդհանրապես, «Քաղաքացիական պայմանագիրն» ու իր ղեկավարությունը ամեն ինչ անում են, որպեսզի սահմանային իրավիճակից, Ադրբեջանի հոխորտանքներին չարձագանքելու մասին իրենց վարքից խորհրդարանում քիչ խոսեն։ Դա փաշինյանականների ամենաթույլ տեղն է, չունեն պատասխաններ ո՛չ հանրությանը հուզող հարցերի վերաբերյալ, ո՛չ թշնամուն պատասխանելու համար։ Իսկ ընդդիմությունը, անգամ փակ ռեժիմով քննարկումներին մասնակցելով, պարտավոր է տեղեկացնել հանրությանը, թե ինչպես են անցել քննարկումները, ինչպես են իրենց պահել իշխանական պատգամավորները՝ իհարկե չբացահայտելով ռազմական գաղտնիքները։

Օնիկ Ամիրխանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular