ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեք ամիս առանց արտգործնախարարի․ Փաշինյանն այդպես էլ չի կողմնորոշվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Հանրապետությունն արդեն երեք ամիս ապրում է առանց արտգործնախարարի։ Արա Այվազյանը ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարական տվեց մայիսի 27-ին, նրանից հետո հրաժարականի դիմումներ ներկայացրին իր երեք տեղակալները, իսկ Արմեն Ղևոնդյանը իշխանության խնդրանքով մնաց պաշտոնավարելու։ Այս ընթացքում միայն հուլիսին է նախարարի առաջին տեղակալ նշանակվել՝ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նախարարի և երեք տեղակալների պաշտոնները դեռեւս թափուր են մնում, իսկ այդ հանգամանքը կազմալուծում է Հայաստանի դիվանագիտական գերատեսչության աշխատանքը։

Տևական ժամանակ ԶԼՄ-ները գրում են, թե Փաշինյանը մտմտում է՝ ո՞ւմ նշանակել նախարարի պաշտոնում, Արարատ Միրզոյանի՞ն, թե՞ Արմեն Գրիգորյանին, իսկ Փաշինյանը, կարծես, չի էլ շտապում։ Մինչ այդ Գրիգորյանն իր մտերիմներին է բերում ԱԳՆ համակարգ, պաշտոնների նշանակում, ղեկավարում իրականացնում։ Հայաստանի կառավարության ողջ կազմը գրեթե նշանակված է, բացառությամբ՝ ԱԳ նախարարի։ Մինչդեռ, արցախյան պատերազմում կրած պարտությունից և սպասվելիք բանակցություններին ընդառաջ դա կարևորագույն պաշտոնն է երկրում՝ վարչապետի պաշտոնից հետո։ Միգուցե Նիկոլ Փաշինյանը չի կարողանում համաձայնեցնել նոր նախարարի նշանակումը Ռուսաստանի հետ։ Հայտնի է, որ թե՛ Գրիգորյանը, թե՛ Արարատ Միրզոյանը բավական ուշագրավ հակառուսական անցյալ ունեն, որքան էլ այսօր փորձեն սիրաշահել ռուսներին։ Այդուհանդերձ, ԱԳ նախարարի և տեղակալների պաշտոնների դատարկությունը լրջագույն վնաս է հասցնում երկրի վարկին ու հեղինակությանը, իսկ կադրային դիվանագետներն էլ չեն շտապում ընդունել պաշտոնի առաջարկները՝ հասկանալով, թե որքան բարդ աշխատանք է սպասվում իրենց։

Կորյուն Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular