ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևին պատասխանելու փոխարեն Փաշինյանը ձերբակալում է կանանց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեկ Հայաստանի ապագայի հետ առնչվող երկու իրադարձություններ տեղի ունեցան, որոնք միայն առաջին հայացքից կարող են իրար հետ կապ չունենալ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Քարվաճառ էր այցելել, որտեղ հերթական հոխորտանքներն է երկնել, հայտարարել է, թե Սյունիքն ու Սևանն ադրբեջանական տարածքներ են, և Ադրբեջանը դրանք այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջոցով անպայման կվերադարձնի։ Նա նաև հայտարարել է, թե Սյունիքում գտնվող Սև լիճը ադրբեջանական տարածք է և ընդհանրապես ադրբեջանցիները որտեղ կուզեն, այնտեղ էլ կտեղակայեն իրենց զորքերը։
 
«Մենք կանգնած ենք այն վայրում, որտեղ որ պետք է, և եթե ցանկանանք, կկանգնեն այն տեղերում, որտեղ կուզենք», - հայտարարել է Ալիևը:
 
Ադրբեջանի նախագահին այդ հարցում աջակցում է ոչ այլ ոք, քան ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։ Վերջինիս հրահանգով կալանավորված են Սյունիքի չորս խոշոր քաղաքների քաղաքապետերը, սակայն դա, ըստ Փաշինյանի, բավարար չէ։ Սյունիքը դեռ ունի թշնամուն դիմակայելու ռեսուրս, որը Փաշինյանը մտադիր է ջլատել մինչև վերջ՝ շարունակելով իր՝ բարոյականության բոլոր սահմանները հատող բռնաճնշումները։ Քննչական կոմիտեն երեկ ձերբակալել է Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանին և Մենուա Հովսեփյանին։ Փոխքաղաքապետերից բացի ձերբակալվել են նաև Գորիսի համայնքապետարանի 2 աշխատակիցներ՝ Արմինե Չոփչյանը և Սուսաննա Սարգսյանը: Պատերազմի ողջ ընթացքում առաջնագծում կռիվ տված Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կալանավորված է, իսկ թիկունքը պահող նրա տեղակալներին կալանավորվելու միջնորդություն է ներկայացված դատարան։ Իրինա Յոլյանը և Մենուս Հովսեփյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերով յուրացումներ կատարելու կասկածանքով։ Ընդ որում, ըստ Քննչականի կոմիտեի, Մենուա Հովսեփյանը կասկածվում է նաև ընտրական չարաշահումների մեջ։
 
Սյունիքը թուլացնելու իր հրեշավոր մտադրության մեջ Նիկոլ Փաշինյանը չի խորշում անգամ կանանց հետապնդելուց, քաշքշելով ձերբակալելուց, հրապարակային, որպեսզի ընդդիմադիրները վախենան, չփորձեն դիմադրել Հայաստանի դեմ իր ծրագրած դավադրությանը։ Իսկ սեփական դեմքն ու ինքնասիրությունը կորցրած իրավապահները կատարում են նրա ապօրինի հրահանգները։ Մինչդեռ այդ նույն Փաշինյանը բառ անգամ չի հանդգնել պատասխանել Ալիևի հոխորտանքներին, դարձել է նրա խամաճիկը, ոտատակ տվել երկրի արժանապատվությունը։
 
 
Մովսես Սարիբեկյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular