ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ջհանգիրյանի առաջին պարտությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նախկին զինդատախազ, տխրահռչակ Գագիկ Ջհանգիրյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարի պաշտոնում իր առաջին լուրջ պարտությունն է կրել։ Թեպետ նրա ուսերին է դրված անհնազանդ դատավորներին պատժելու գործը, սակայն Ջհանգիրյանը ձախողում է այդ պարտականությունը։ Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ցանկանում է ամեն գնով ազատվել անհնազանդ դատավորներից, իսկ Քոչարյանի գործով իշխանության սրտին անհաճո որոշում կայացրած դատավորներն առաջին շարքում են։ Նախօրեին Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել, որ Մարտի 1-ի գործի քննության ժամանակ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած և գործի վարույթը կասեցնելու որոշում կայացրած դատավոր Դավիթ Գրիգորյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։
 
Քոչարյանին ազատելուց հետո՝ 2019-ի հուլիսին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել էին, նրան մեկ այլ գործով մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար։ Այս տարվա ապրիլին էլ Արդարադատության նախարարությունը դիմել էր Բարձրագույն դատական խորհրդին Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։ Պատճառը Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հակասահմանադրական ճանաչելու մասին Գրիգորյանի հարցազրույցն էր։ Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության չեն ենթարկի, մերժման որոշման տակ ստորագրել են Բարձրագույն դատական խորհրդի 4 դատավոր-անդամները և գիտնական-անդամներից մեկը՝ Գրիգոր Բեքմեզյանը: Հենց վերջինիս ստորագրությունն էլ որոշիչ է եղել, քանի որ մյուս 3 գիտնական-անդամները՝ Գագիկ Ջհանգիրյանը, Դավիթ Խաչատրյանը և Վիգեն Քոչարյանը մերժման որոշման տակ չեն ստորագրել։ Ըստ էության, Ջհանգիրյանին չի հաջողվել իրականացնել Փաշինյանի սրտի ուզածը, ԲԴԽ դատավոր անդամները անկախ վարք են դրսևորում, իսկ գիտնական անդամներից մեկն էլ, որին, ի դեպ, նշանակել էին Փաշինյանի օրոք, չի կարողացել դեմ գնալ իր խղճին և օրենքին։ Արդյունքում, Ջհանգիրյանը ստիպված է լինելու լսել Փաշինյանի գազազած գոռգոռոցները։
 
Դավիթ Ավետիսյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular