ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը մեծացնում է ճշումը, իսկ իշխանությունը թքած ունի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ-ադրբեջանական սահմանին երեկ լարված է եղել գրեթե բոլոր ուղղություններով։ Ադրբեջանական զինուժը սադրանքի էր դիմել Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել։ Երասխի հատվածում հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել էր 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը, իսկ ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոսյանն էլ կեսգիշերին մոտ հաղորդեց, թե ադրբեջանական զինված ուժերն ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ և Նորաբակ գյուղերի վրա: Ռազմական փորձագետ, ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ահազանգ է հնչեցնում՝ Ադրբեջանն աստիճանաբար կրակի ուղղությունը փոխում է դեպի բնակավայրեր՝ փորձելով մեծացնել ճնշումը։ Սա ենթադրում է, որ իրավիճակին համահունչ գործողություններ պետք է իրականացնել։ Օրեր առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը խրոխտ հայտարարություններ էր անում, թե հայկական կողմը չի հանդուրժելու նման պահվածքը, պաշտպանելու է ՀՀ սահմաններն ու անվտանգությունը։ Մինչդեռ պատերազմում կրած խայտառակ պարտությունից անցել է 9 ամիս, Սյունիքի և Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր հայտնվել են սահմանամերձի կարգավիճակում, սակայն սահմաններն ամրացնելու ուղղությամբ որևէ քայլ այդպես էլ չի արվել։

Մեկ այլ խայտառակ իրավիճակ է հանրությանը մատուցվող տեղեկատվության առումով։ Մեծ հավանականությամբ, ադրբեջանական սադրանքների մասին հայ հանրությունը տեղեկություններ կարող է ստանալ գյուղապետերից կամ Մարդու իրավունքների պաշտպանից, քան պատկան գերատեսչություններից։ Հայաստանի ապիկար և արկածախնդիր իշխանությունների միակ մտածելիքը պաշտոնների բաժանումն ու թիմակիցների համար «պադավատ» ապահովելն է, իսկ սահմանային միջադեպերի, յուրաքանչյուր օր նոր զոհերի մասին տեղեկություններն արդեն սովորական բան են դարձել։

Ռազմիկ Իսպիրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular