Ծանոթ ու միարժամանակ անհայտ … պաստառներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊաստառների պատմությունը անբաժանորեն կապված է թղթի գյուտի հետ: Առաջին պաստառները հայտնվել են Չինաստանում մ.թ.ա. 2-րդ դարում: Դա համընկել է բրնձի թղթի գյուտի հետ, որը սկսել են կպցնել տների պատերին: Թուղթ պատրաստելու գաղտնիքը Չինաստանում պահպանվել է մոտ հինգ դար: Առաջինը, ով իմացել է, թե ինչպես են թուղթ պատրաստում եղել են ճապոնացիները 6-րդ դարում: 8-րդ դարից թուղթ արտադրել են նաև արաբական երկրներում: Արտադրության գաղտնիքը արաբներին հայտնի է դարձել Սամարկանդի ճակատամարտում չինացիների պարտությունից հետո:
Բանն այն է, որ չինացի բանտարկյալները բացահայտել են թուղթ ստեղծելու գաղտնիքը: Որոշ ժամանակ անց թուղթ սկսել են պատրաստել ամբողջ Եվրոպայում, իսկ սկսած 11-րդ դարից թուղթ են ստեղծել նաև Ռուսաստանում: Բրնձի թղթից պատրաստված պաստառները բոլոր ժամանակներում էլ մեծ պահանջարկ են ունեցել և կախված չեն եղել նորաձևության և միտումների հետ: Մինչ օրս էլ չինական նկարազարդ պաստառներ կարելի է գտնել աշխարհի լավագույն թանգարաններում: Այնուամենայնիվ առաջներում նման ապրանքի գինը բավականին բարձր է եղել, և պաստառները ժողովրդականություն չեն ունեցել: Դրանք «զանգվածների» մեջ են մտել շատ ավելի ուշ:
Դրանից առաջ պատերի զարդարման համար օգտագործվել են տարբեր գործվածքներ և կաշի իսկ թղթե պաստառների առկայությունը խոսել է տան տիրոջ բարձր կարգավիճակի և հարստության մասին: Այնուամենայնիվ, դրանք բոլորը ոչ իսկական պաստառներ են եղել: Այն, ինչ ներկայումս ի նկատի է առնվում պաստառ ասելով հայտնվել է միայն տպագրության գյուտից հետո: նման կերպ 16-րդ դարի վերջին Ֆրանսիայում ստեղծվել է «պաստառագործների» միություն, որի անդամները սկսել են պատրաստել փոքր կտորների բաժանված պաստառներ: 1675 թվականին ֆրանսիացի փորագրող Ժան Պապիլոնը սկսել է շարունակաբար կրկնող օրինաչափություն պաստառներ տպագրելու մատրիցներ պատրաստել: Սա խթանել է պաստառների զանգվածային արտադրության զարգացմանը: 18-րդ դարում Լոնդոնում ևս սկսել են պաստառներ արտադրել և դրանք եղել են արժեքավոր:
Նույն դարում Եվրոպայում մեծ տարածում է գտել կեղծ մետաքսե պաստառների արտադրությունը: Կեղծ մետաքս ստանալու համար թղթի վրա սոսնձել են մետաքսի թելեր: Ընդ որում նման պաստառները դժվար է եղել տարբերակել մետաքսյա գործվածքից: Նման պաստառներ օգտագործվել են Լուվրը և կարդինալ դե Ռիշելիեի ամրոցը զարդարելու համար: Վիկտորիանական դարաշրջանում տեղի ունեցած գունավոր տպագրության հայտնագործությունը ևս ազդել է պաստառների արժեքի վրա, դրանք դարձնելով ավելի էժան: Պաստառների պատմությունը զարգացման նոր փուլ է անցել 18-րդ դարի երկրորդ կեսերից, երբ թղթե արտադրատեսակները դարձել են նորաձև: Դա կապված էր նրա հետ, որ թղթե արտադրանքը դարձել էր տների ներքին հարդարման համար օգտագործվող էժան շինանյութ: Բացի դա պաստառները համեմատաբար ուշ էին գունաթափվում, հետո էլ այն հեշտ էր մաքրել պատից և փոխարինել այլ պաստառներով: Ժամանակի ընթացքում փոխվել են նաև պաստառների զարդանախշերը: Սկզբից եղել են գծանկարներ, որոնք կրկնել են գործվածքների գծերը, հետո դարձել են լանդշաֆտային պատկերներ, ժանրային և այլաբանական առարկաների նկարներ, ծաղկային նախշեր, ինչպես նաև գծանկարներ, որոնք ընդօրինակել են մարմարի, մալախիտի կամ այլ միներալի կառուցվածքային նախշերը: «Մոդեռնիզմի» դարաշրջանում պաստառների նորաձևությունը տևել է մինչև 20-րդ դարի սկիզբը, ապա հետագայում այն զարգացման նոր շունչ է ստացել: Ներկայումս պաստառները կարելի է գտնել յուրաքանչյուր տան կամ բնակարանի ներքին հարդարման մեջ: Այնուամենայնիվ աստիճանաբար հայտնվում են պատերի ձևավորման նոր մեթոդներ և միջոցներ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը