Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … պաստառներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պաստառների պատմությունը անբաժանորեն կապված է թղթի գյուտի հետ: Առաջին պաստառները հայտնվել են Չինաստանում մ.թ.ա. 2-րդ դարում: Դա համընկել է  բրնձի թղթի գյուտի հետ, որը սկսել են կպցնել տների պատերին: Թուղթ պատրաստելու գաղտնիքը Չինաստանում պահպանվել է մոտ հինգ դար: Առաջինը, ով իմացել է, թե ինչպես են թուղթ պատրաստում եղել են ճապոնացիները 6-րդ դարում: 8-րդ դարից թուղթ արտադրել են նաև արաբական երկրներում: Արտադրության գաղտնիքը արաբներին հայտնի է դարձել Սամարկանդի ճակատամարտում չինացիների պարտությունից հետո:

Բանն այն է, որ  չինացի բանտարկյալները բացահայտել են թուղթ ստեղծելու գաղտնիքը: Որոշ ժամանակ անց թուղթ սկսել են պատրաստել ամբողջ Եվրոպայում, իսկ սկսած 11-րդ դարից թուղթ են ստեղծել նաև Ռուսաստանում: Բրնձի թղթից պատրաստված պաստառները բոլոր ժամանակներում էլ մեծ պահանջարկ են ունեցել և կախված չեն եղել նորաձևության և միտումների հետ: Մինչ օրս էլ չինական նկարազարդ պաստառներ կարելի է գտնել աշխարհի լավագույն թանգարաններում: Այնուամենայնիվ առաջներում նման ապրանքի գինը բավականին բարձր է եղել, և պաստառները ժողովրդականություն չեն ունեցել: Դրանք «զանգվածների» մեջ են մտել շատ ավելի ուշ:

Դրանից առաջ պատերի զարդարման համար օգտագործվել են տարբեր գործվածքներ և կաշի իսկ թղթե պաստառների առկայությունը խոսել է տան տիրոջ բարձր կարգավիճակի և հարստության մասին: Այնուամենայնիվ, դրանք բոլորը ոչ իսկական պաստառներ են եղել: Այն, ինչ ներկայումս ի նկատի է առնվում պաստառ ասելով հայտնվել է միայն տպագրության գյուտից հետո: նման կերպ 16-րդ դարի վերջին Ֆրանսիայում ստեղծվել է «պաստառագործների» միություն, որի անդամները սկսել են պատրաստել փոքր կտորների բաժանված  պաստառներ: 1675 թվականին ֆրանսիացի փորագրող Ժան Պապիլոնը սկսել է շարունակաբար կրկնող օրինաչափություն պաստառներ տպագրելու մատրիցներ պատրաստել:  Սա խթանել է  պաստառների զանգվածային արտադրության զարգացմանը: 18-րդ դարում Լոնդոնում ևս սկսել են պաստառներ արտադրել և դրանք  եղել են արժեքավոր:

Նույն դարում Եվրոպայում մեծ տարածում է գտել կեղծ մետաքսե պաստառների  արտադրությունը: Կեղծ մետաքս ստանալու համար թղթի վրա սոսնձել են մետաքսի թելեր: Ընդ որում  նման պաստառները դժվար է եղել տարբերակել մետաքսյա գործվածքից: Նման պաստառներ օգտագործվել են  Լուվրը և կարդինալ դե Ռիշելիեի ամրոցը զարդարելու համար: Վիկտորիանական դարաշրջանում տեղի  ունեցած գունավոր տպագրության հայտնագործությունը ևս  ազդել է պաստառների արժեքի վրա, դրանք դարձնելով ավելի էժան: Պաստառների պատմությունը զարգացման նոր փուլ է անցել 18-րդ դարի երկրորդ կեսերից, երբ թղթե արտադրատեսակները դարձել են նորաձև: Դա կապված էր նրա հետ, որ թղթե արտադրանքը դարձել էր տների ներքին հարդարման համար օգտագործվող էժան շինանյութ: Բացի դա պաստառները համեմատաբար ուշ էին գունաթափվում, հետո էլ այն հեշտ էր մաքրել պատից և փոխարինել այլ պաստառներով: Ժամանակի ընթացքում փոխվել են նաև պաստառների զարդանախշերը: Սկզբից եղել են  գծանկարներ, որոնք կրկնել են գործվածքների գծերը, հետո դարձել են  լանդշաֆտային պատկերներ, ժանրային և այլաբանական առարկաների նկարներ, ծաղկային նախշեր, ինչպես նաև գծանկարներ, որոնք ընդօրինակել են մարմարի, մալախիտի կամ այլ միներալի կառուցվածքային նախշերը: «Մոդեռնիզմի» դարաշրջանում պաստառների նորաձևությունը տևել է մինչև 20-րդ դարի սկիզբը, ապա հետագայում այն զարգացման նոր շունչ է ստացել:  Ներկայումս պաստառները կարելի է գտնել յուրաքանչյուր տան կամ բնակարանի ներքին հարդարման մեջ: Այնուամենայնիվ  աստիճանաբար հայտնվում են պատերի ձևավորման նոր մեթոդներ և միջոցներ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժեց Իրանում պատերազմելու Թրամփի լիազորությունների սահմանափակման օրինագիծը Ստեփանավանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը IRI–ի նոր հարցումը խուճապի է մատնել Փաշինյանին Սերժ Սարգսյան․ «Նիկոլը ճիշտ էր՝ նա պատրաստ էր գնալ մինչև վերջ և չուներ ոչ մի կարմիր գիծ» ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Լիբանանը Qatar Airways-ը վերսկսում է ամենօրյա չվերթները դեպի ԱՄԷ և Սիրիա Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում․ «Jaguar»-ը հայտնվել է հանդիպակաց գոտում. կան վիրավորներ Ապօրինի գույքի բռնագանձման քրգործերը կշատանան նախընտրական փուլում Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Ռուսաստանին հրավիրել են մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին Հրազդան գետից դուրս բերված մահացածի ինքնությունը պարզվել էԱտամնաբույժի սպանության կադրերը տեսել են հարազատները. նոր մանրամասներՀայաստանը Թեհրանի և Վաշինգտոնի միջև. Ինչու է «Թրամփի ճանապարհը» դարձել Իրանի համար կարմիր կտոր Փորձագետը Հայաստանում նախընտրական անորոշության մասին. «Խաղադրույքները չափազանց բարձր են»Վթար է․ ջրանջատումներ կլինենԱռավել հստակ են ուրվագծվում ամերիկյան հետաքրքրություններն ու առաջնահերթությունները Հայաստանում. ի՞նչ են ուզում ձեռք գցել. «Փաստ»Հենց որ Թրամփը ամրապնդի իր դիրքերը Հարավային Կովկասում, ամերիկացիները «կկտրեն» Ղրիմը Տնտեսական ճնշումների խորքում. քաղաքական ընտրության գինը «Ծուռ հայելիների թագավորություններ». Սանդուի և Փաշինյանի ռեժիմները ստեղծվում և գործում են որպես պատճեներ Հայաստանի ատոմային էներգետիկայի ոլորտի ապագան՝ հարցականի տա՞կ. «Փաստ»Ադրբեջանական կողմը փակել է Հակարիի կամուրջը․ պատմության այս օրը (23 ապրիլ) Ջահերով երթը որպես քաղաքական ազդակ՝ հիշողության և ընտրության միջև Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ»Հայհիդրոմետի տնօրենը գրում է Անկում տարադրամի շուկայում«Մամա՛, քեզ խոսք եմ տվել, տուն եմ գալու». Ժիրայր Մարգարյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Հրազդան գետից դուրս է բերվել դի․ մանրամասներ«Հասկանալով հանդերձ, որ Նիկոլ Փաշինյանը կործանման է տանում մեր երկիրը, հունիսի 7-ին ընտրատեղամաս չներկայանալը հավասարազոր է նրան ընտրելուն». «Փաստ»Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ»Մեր որդիական պարտքն է՝ աննահանջ կերպով սատար կանգնել Վեհափառ Հայրապետին. «Փաստ»Նախագահի ինստիտուտի վերաիմաստավորում. ինչո՞ւ է առաջարկվում Միքայել Սրբազանի թեկնածությունը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում. «Ժողովուրդ» Ովքե՞ր են Թաթոյանի ցուցակում․ «Հրապարակ» Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ»Հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան․ «Հրապարակ» Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ» Սիոնի և Արարատի միջև. ինչո՞ւ է Իսրայելում անհնար «լիկվիդատոր առաջնորդը». «Փաստ»1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ»Հակամարտnւթյան 40 օրվա ընթացքում ԱՄՆ-ը և Իսրայելը hարվածել են 2 հազար էներգետիկ օբյեկտիԹոշակառուներին կոչ եմ անում չլսել չուզողների ձայները և ճամփորդել. Փաշինյան Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղությունը փաստացի արդեն գոյություն ունի. Ալիև Ստամբուլում արգելվել է Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի միջոցառում անցկացնել40 միլիոն դոլարի հիմնադրամը ցանկանում է «վերացնել մահը». Միլիարդատերերն ու գիտնականները բարձրացնում են անմահության համար պայքարըԾառուկյանը բացահայտել է, թե ինչ գերթանկարժեք գնում կկատարի UFC-ի չեմպիոն դառնալու դեպքումՎանաձորում կասեցվել է ալրային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըԵլենա Վարդանյանը նշում է ծննդյան 42-ամյակը
Ամենադիտված