ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում համաճարակային իրավիճակը գնահատվում է լարված. մասնագետը ներկայացնում է պատճառը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի և հատկապես դելտա շտամի տարածման պատճառով համաճարակային իրավիճակն արդեն գնահատվում է լարված, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճ է արձանագրվում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

«Համեմատելով վերջին 14 օրվա դեպքերը նախորդ 14 օրվա հետ՝ տեսնում ենք, որ դեպքերի աճ կա։ Երեկ արձանագրել էինք 45 տոկոս դեպքերի աճ, այսօրվա վերլուծության արդյունքում պարզեցինք, որ 46 տոկոս է։ Վարակի վերարտադրողական ցուցանիշը մեկից բարձր է՝ 14 օրվա հաշվարկով՝ 1,1 է, իսկ  յոթ օրվա հաշվարկով՝ 1,3, այսինքն՝ մոտակա յոթ օրում կարող ենք արձանագրել 2900-ից ավելի դեպք»,- նշեց Աբովյանը և հավելեց, որ ամբողջ աշխարհում էլ դիտվում է լարված իրավիճակ՝ պայմանավորված դելտա շտամով և Հայաստանն էլ բացառություն չէ, այստեղ ևս շրջանառվում է այդ շտամը։

Նրա խոսքով՝ ի տարբերություն մյուս շտամերի, դելտան կրկնակի ավելի արագ է տարածվում, ինչն էլ ավելի մտահոգիչ է դարձնում իրավիճակը։ 

Ռոմելլա Աբովյանը նշեց, որ չեն կարող ասել, թե Հայաստանում դելտա շտամով վարակման քանի դեպք է գրանցվել, քանի որ ընտրանքային հետազոտություն են իրականացնում, որպեսզի հասկանան, թե, որ շտամն է շրջանառվում: «Բոլոր հիվանդների մեջ կարող են լինել նաև դելտա շտամով վարակվածներ: Մենք յուրաքանչյուր պացիենտի չենք նմուշառում՝ հասկանալու համար նա վարակված է դելտա շտամով, թե ոչ, և դրա նպատակահարմարությունն էլ չկա»,- մանրամասնեց նա: 

Անդրադառնալով հակահամաճարակային կանոններին՝ մասնագետն ընդգծեց, որ դելտա շտամի դեպքում դիմակ կրելն առավել արդյունավետ է և շեշտեց, որ այդ մասին հայտնում են նաև միջազգային կառույցներն ու ԱՀԿ-ն։

«Հնարավոր է սահմանափակումների ուժեղացում լինի՝ վարակի տարածման տեմպերը նվազեցնելու համար։ Ներկայում քննարկվում է կազմակերպություններում որոշակի սահմանափակումներ մտցնելու հարցը, լրացուցիչ կներկայացնենք, երբ հստակ կլինի ամեն ինչ։ Ամենաարդյունավետ կանխարգելիչ միջոցն այս պահին՝ պատվաստումներն են»,- եզրափակեց Ռոմելլա Աբովյանը։

Հայաստանում օգոստոսի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 256 նոր դեպք, առողջացել է 188 քաղաքացի, մահացել՝ 7-ը: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 234 814 դեպք, որոնցից 222 801 -ն առողջացման, 4702-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 6175 պացիենտ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular