Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում համաճարակային իրավիճակը գնահատվում է լարված. մասնագետը ներկայացնում է պատճառը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի և հատկապես դելտա շտամի տարածման պատճառով համաճարակային իրավիճակն արդեն գնահատվում է լարված, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճ է արձանագրվում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

«Համեմատելով վերջին 14 օրվա դեպքերը նախորդ 14 օրվա հետ՝ տեսնում ենք, որ դեպքերի աճ կա։ Երեկ արձանագրել էինք 45 տոկոս դեպքերի աճ, այսօրվա վերլուծության արդյունքում պարզեցինք, որ 46 տոկոս է։ Վարակի վերարտադրողական ցուցանիշը մեկից բարձր է՝ 14 օրվա հաշվարկով՝ 1,1 է, իսկ  յոթ օրվա հաշվարկով՝ 1,3, այսինքն՝ մոտակա յոթ օրում կարող ենք արձանագրել 2900-ից ավելի դեպք»,- նշեց Աբովյանը և հավելեց, որ ամբողջ աշխարհում էլ դիտվում է լարված իրավիճակ՝ պայմանավորված դելտա շտամով և Հայաստանն էլ բացառություն չէ, այստեղ ևս շրջանառվում է այդ շտամը։

Նրա խոսքով՝ ի տարբերություն մյուս շտամերի, դելտան կրկնակի ավելի արագ է տարածվում, ինչն էլ ավելի մտահոգիչ է դարձնում իրավիճակը։ 

Ռոմելլա Աբովյանը նշեց, որ չեն կարող ասել, թե Հայաստանում դելտա շտամով վարակման քանի դեպք է գրանցվել, քանի որ ընտրանքային հետազոտություն են իրականացնում, որպեսզի հասկանան, թե, որ շտամն է շրջանառվում: «Բոլոր հիվանդների մեջ կարող են լինել նաև դելտա շտամով վարակվածներ: Մենք յուրաքանչյուր պացիենտի չենք նմուշառում՝ հասկանալու համար նա վարակված է դելտա շտամով, թե ոչ, և դրա նպատակահարմարությունն էլ չկա»,- մանրամասնեց նա: 

Անդրադառնալով հակահամաճարակային կանոններին՝ մասնագետն ընդգծեց, որ դելտա շտամի դեպքում դիմակ կրելն առավել արդյունավետ է և շեշտեց, որ այդ մասին հայտնում են նաև միջազգային կառույցներն ու ԱՀԿ-ն։

«Հնարավոր է սահմանափակումների ուժեղացում լինի՝ վարակի տարածման տեմպերը նվազեցնելու համար։ Ներկայում քննարկվում է կազմակերպություններում որոշակի սահմանափակումներ մտցնելու հարցը, լրացուցիչ կներկայացնենք, երբ հստակ կլինի ամեն ինչ։ Ամենաարդյունավետ կանխարգելիչ միջոցն այս պահին՝ պատվաստումներն են»,- եզրափակեց Ռոմելլա Աբովյանը։

Հայաստանում օգոստոսի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 256 նոր դեպք, առողջացել է 188 քաղաքացի, մահացել՝ 7-ը: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 234 814 դեպք, որոնցից 222 801 -ն առողջացման, 4702-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 6175 պացիենտ: 

Հայտնի է՝ ով է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված մահացած երիտասարդը Թուրքիայում մոլեգնում են անտառային զանգվածային հրդեհներ «Չելսի»-ն հայտարարել է Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Լակրուայի տեղափոխության մասին Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով 14-ամյա երեխային գտել են Գառնիում. նրա կյանքին վտանգ չի սպառնում Դիվերսիֆիկացիան չի աշխատում. Հայաստանում դժգոհությունը աճում է Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ասում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը Հիսուսի «երկրորդ գալուստը» թուրք-հայկական սահմանին Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Դա սարսափելի կլինի». Լատինինան Հայաստանի եվրոպական գաղութ դառնալու հեռանկարների մասինԱմենակարողի օգնությամբ ագրեuորը կպատժվի արդեն այսօր. ԻՀՊԿ Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ»Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ»Դաժան գիշեր է եղել․ ի՞նչ է հայտնում ՊՆ-նԿոտայքի մարզում հուլիսի 25-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոցում մահացել է 65-ամյա տղամարդ Հայաստանում լոլիկային հեղափոխություն է հասունանում, իսկ Փաշինյանը տանջում է թռչունին և նույնը անում է երկրի հետ6 ամսով արգելվեց տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում` ԵԱՏՄ երկրներից Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ»«Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ»6 համայնքում կդադարեցվի գազամատակարարումըՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մարոկկոյի հետ. պատմության այս օրը (30 հուլիս)12 ժամ ջուր չի լինիՈւկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պենզայում և Սարապուլում գտնվող Wildberries-ի պահեստներին Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»ՔՊ-ն հերթով փակում է դռները Արթուր Հովհաննիսյանի առաջ. հերթական մերժումը` երեկ . «Ժողովուրդ» Անհետ կորած 14-ամյա Վահեն գրություն է թողել «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ»Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ»Բաքվի բարբարոսական վարչախումբը չի կարողանում ապահովել Բաքվից մի քանի կիլոմետր հեռու գտնվող ապշերոնայան բնակավայրերի տարրական կենցաղային պայմանները․ Ոսկանյան Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ»Էլ ո՞ր շահառուները կարող են օգտվել գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերից. նախագիծ. «Փաստ»«Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ»Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ»Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ»Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ»Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ»Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը
Ամենադիտված