ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը մտադիր է մեծացնել իր հարևանների թիվը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ Կոնդի կառավարական ամառանոցներում բնակվում էին միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Փաշինյանը, սակայն, մտադիր է ավելացնել իր հարևանների թիվը, իսկ բարձրագույն պաշտոնների նշանակված նոր պաշտոնյաները բոլորովին էլ դեմ չեն բնակվել շքեղ ամառանոցներում՝ պետության հաշվին։ Մամուլն արդեն գրել է, որ առաջիկայում Կոնդի ամառանոցներ են տեղափոխվելու ԱԺ նախագահ ընտրված Ալեն Սիմոնյանի ընտանիքը։ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տիրապետման ներքո ութ շքեղ ամառանոցներ կան, սակայն սովորաբար այնտեղ մեկ-երկուսն են զբաղված լինում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, այժմ ամառանոց տեղափոխվելու ցանկություն ունեն միանգամից մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, և ՊՈԱԿ-ը պատրաստվում է վերանորոգել ևս մի քանի առանձնատներ։ 2019թ․ մամուլում մեծ աղմուկ բարձրացրեց տեղեկությունը, թե ամառանոցների վերանորոգման համար 2 միլիոն դոլար գումար են ծախսել։ 

Մասնավորապես, բացի ամառանոցներում Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Ալեն Սիմոնյանի ընտանիքներից, այնտեղ ապրելու հրավեր են ստանալու փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, միգուցե նաև՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանը։ Փաշինյանը ցանկանում է կարևորագույն պաշտոններ զբաղեցնողներին իր հարևանությամբ տեղավորել, որպեսզի նրանք իրենց կոմֆորտ և անվտանգ զգան, նաև անհրաժեշտ պահին՝ գիշերվա ցանկացած ժամի վազեն Փաշինյանի մոտ խորհրդակցության։ 

Մամուլում պարբերաբար սկանդալների մեջ հայտնվող այդ ՊՈԱԿ-ը, նշենք, այս պահին դեռ տնօրեն չունի։ Հեղափոխությունից հետո «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրեն էր նշանակվել Հակոբ Սիմիդյանը, որը հետո ԱԺ խմբակցության քարտուղար դարձավ, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականն է։ Տևական ժամանակ տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Փաշինյանի մեկ այլ մերձավոր՝ «Հայկական ժամանակ» թերթի աշխատակից Արուսյակ Մանավազյանը, ով ԱԺ պատգամավոր է ընտրել «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակով: Տեսնենք, թե հիմա որ մի մերձավորին Փաշինյանը կնշանակի այդ պաշտոնին։

 Նորայր Այվազյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular