ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանությունները շարունակում են անլուրջ պահվածք դրսևորել Իսրայելի հարցում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը շարունակում է անլուրջ պահվածք դրսևորել Իսրայելի հարցում։ 
44-օրյա պատերազմում Իսրայելը ահռելի աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին։ Խաղաղության խնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ 2016-2020 թվականներին Ադրբեջանն իր զենքի 69 տոկոսը գնել է Իսրայելից, 17 տոկոսը՝ Ռուսաստանից։ Նույն թվականներին Իսրայելի սպառազինությունների ընդհանուր արտահանման 17 տոկոսը բաժին է ընկել Ադրբեջանին։

Պատերազմից 9 ամիս անց էլ, իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ, ադրբեջանական իշխանությունները բանակցություններ են վարում Իսրայելի հետ 2 մլրդ դոլարի սպառազինություններ գնելու շուրջ։ Իսրայելական ընկերությունները բոլոր ոլորտներում ՝ անվտանգությունից մինչև գյուղատնտեսություն, զգալի մասնակցություն են ունենում Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում իրականացվող շինարարական աշխատանքներին։

Մինչդեռ Հայաստանը որևէ կերպ չի ակտիվացնում աշխատանքը իսրայելական ուղղությամբ, Հայաստանի դեսպանությունն էլ ջանքեր չի գործադրում Իսրայելում հայ համայնքի և հայամետ կեցվածք ունեցող գործիչների հետ աշխատելու ուղղությամբ։ Միայն օրեր առաջ Իսրայելում ՀՀ դեսպանի պաշտոնից հետ կանչվեց Արմեն Սմբատյանը։ Տևական ժամանակ անգործության մատնված դեսպանին այդպես էլ չէի կարողանում հետ կանչել, ինչը ծայրահեղ անհրաժեշտություն էր։ Առայժմ հայտնի չէ, թե ում են մտադիր նշանակելու դեսպանի պաշտոնում։ 
ՀՀ ԱԳՆ-ն պարտավոր է Իսրայելում դեսպան նշանակել երիտասարդ, հիպերակտիվ, բանիմաց և կադրային դիվանագետի, որը կկարողանա իր անձնական որակներով ճեղքել հայ-իսրայելական հարաբերություններում առկա խնդիրները, այլ ոչ թե դեսպանի աթոռը կօգտագործի միայն իր անձնական կարիքների համար։

Ցոլակ Մխոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular