ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը հուշիկ քայլերով գնում է դեպի բռնապետություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի իշխանութունը հուշիկ քայլերով գնում է դեպի բռնապետություն, սակայն սովորույթի համաձայն՝ բռնապետության տնազ է ստանալու։ Սյունիքը կանգնել է «Քաղաքացիական պայմանագրի» կոկորդին, Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը որևէ կերպ չի կարողանում մարսել ո՛չ «սյունյանց ողջույնը», ո՛չ էլ Սյունիքում ստացած ցածր քվեները։ Կալանավորելով Գորիսի ու Քաջարանի քաղաքապետերին՝ Մեղրիի ու Սիսիանի նախկին քաղաքապետերին՝ Փաշինյանն այժմ էլ ցանկանում է պաշտոնանկ անել Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին և արտահերթ ընտրությամբ իր «սրտի թեկնածուին» դարձնել քաղաքապետ։

2018թ․՝ հեղափոխական վերելքի օրերին անկուսակցական Փարսյանին հաջողվեց ցնցող հաղթանակ տանել ՔՊ-ական թեկնածու, ներկայումս փոխմարզպետ Նարեկ Բաբայանի նկատմամբ։ Փաշինյանի իշխանությունն այդ պարտությունը ներկայացնում էր որպես ժողովրդավարության հաղթանակ։ Գևորգ Փարսյանն էլ մեծ հեղինակություն է վայելում Կապանում, իսկ պատերազմում կրած պարտությունից հետո հանդգնել էր խստորեն քննադատել Նիկոլ Փաշինյանին։ Այսօր այլևս ժողովրդավարությունը իշխանական թրենդի մեջ չէ, միակ ցանկությունը ընդդիմադիր և անհնազանդ համայնքապետերից ազատվելն է, ընդ որում՝ հնարավոր ու անհնար բոլոր ապօրինի միջոցներով։

Օրերս Սյունիքի մարզկենտրոն Կապանի ավագանու 15 անդամներից 8-ը հրաժարական են ներկայացրել և առաջիկայում պետք է նշանակվեն ավագանու արտահերթ ընտրություններ։ Բանն այն է, որ Կապանում այլևս քաղաքապետ պետք է ընտրվի ոչ թե մեծամասնական, այլ համամասնական ընտրակարգով՝ ավագանու անդամներից։ Իշխանությունը նույնիսկ նախընտրելի թեկնածու ունի՝ ԱԺ պատգամավոր դարձած Դավիթ Դանիելյանը։ Նա հայտնի է որպես վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմ ընկեր, իսկ իր աշխատանքային կենսագրությունը սկսել է միայն այս իշխանության օրոք։ Եղել է ԿԳՄՍ նախարարի, ապա Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, արտահերթ ընտրություններում էլ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով պատգամավոր է ընտրել։ Դե ինչ, հերթական անգամ արձանագրենք այս իշխանության խոսքի և գործի անհամապատասխանությունը, և ժողովրդավարության կարգախոսների անվան տակ դեպի բռնապետության ձգտումը։

Վահե Բաբայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular