ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե գործող իշխանությունները որոշում են այս ծրագիրը փակել, պետք է այլընտրանքային ծրագրեր առաջարկեն բնակչությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում նոր բնակարանների կառուցման ավելի համաչափ տարածքային բաշխվածությունը խրախուսելու և երկրի տարածքային համաչափ զարգացումը խթանելու նպատակով` կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել եկամտահարկի վերադարձի ծրագրում՝ նոր բնակարանների կառուցապատումը Երևան քաղաքից և Երևանի կենտրոնից ուղղորդելով դեպի մարզեր: Գործադիրն օգոստոսի 12-ի նիստում հավանություն տվեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու առաջարկին. Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նիստում մանրամասնեց. «Մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ 2022 թ. հուլիսի 1-ից արտոնությունը կդադարի Երևանի 1-ին գոտու նոր շենքերում բնակարանների ձեռքբերման վարկերի տոկոսների նկատմամբ, 2023 թ. հունվարի 1-ից՝ Երևանի 2-րդ գոտում, 2023 թ. հուլիսի 1-ից՝ Երևանի 3-րդ գոտում, իսկ 2025 թ. հունվարի 1-ից՝ Երևանի մնացած գոտիներում բնակարանների գնման վարկերի նկատմամբ»:

Կառավարությունում հավանությանն առժանացած այս առաջարկի վերաբերյալ զրուցել ենք տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

Տնտեսագետի կարծիքով, եթե կառավարությունն այս ծրագիրը փակում է, պետք է բնակչության և շինարարության ոլորտի համար նոր այլընտրանքային ծրագրերով հանդես գա. «Եկամտահարկի վերադարձի ծրագիրը մի քանի անգամ վերանայվել է, սահմանափակումներ են եղել: Հիշեցնեմ՝ սկզբնական տարբերակում սահմանափակումները չկային, մարդիկ կարողանում էին այս ծրագրով 200-300 հազար դոլարանոց գույք ձեռք բերել, իսկ հետագայում ներդրված սահմանափակումների համաձայն՝ մինչև 55 միլիոն դրամ արժողությամբ գույքն էր հնարավոր ձեռք բերել այդ ծրագրով։ Ըստ էության, այս ծրագրի շահառուները հիմնականում միջին խավի ներկայացուցիչներն են: Այժմ կառավարությունը ցանկանում է վերանայել իր քաղաքականությունը՝ պատճառաբանելով, որ եկամտային հարկի մասին այս օրենքի նախագծի արդյունքում պետական բյուջեի համար ծախսային բեռը կտրուկ ավելացել է վերջին տարիների ընթացքում, ինչն այդպես է. արդեն հասնում է մոտ 10 միլիարդ դրամի տարվա կտրվածքով: Սակայն, եթե գործող իշխանությունները որոշում են այս ծրագիրը փակել, պետք է այլընտրանքային ծրագրեր առաջարկեն բնակչությանը: Զուտ բյուջետային տրամաբանությամբ, թե՝ տեսեք, ծախսն ավելանում է, եկեք փակենք, ճիշտ մոտեցում չէ»:

Դիտարկմանը, թե այս ծրագրի փոփոխության հետևանքով ենթադրվում են նաև կառուցապատման և շինարարության ծավալների նվազում, քանի որ նվազելու է առաջնային շուկայից ձեռք բերվող բնակարանների պահանջարկը և հարցադրմանը, թե ի՞նչ պետք է անի կառավարությունը այս ոլորտում հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու համար` Սուրեն Պարսյանը պատասխանեց. «Այս ծրագրի ներդրման նպատակը հենց շինարարության ոլորտի խրախուսումն էր, այժմ եթե կառավարությունն այս ծրագիրը փակում է, պետք է նաև այս ոլորտի ներկայացուցիչներին նոր այլընտրանքային ծրագրեր առաջարկի, որպեսզի շուկայում նորակառույցների նկատմամբ պահանջարկը չնվազի, բայց խնդիրն այն է, որ նրանք փակում են՝ առանց այլընտրանքային կամ նոր ծրագրերի: Փակելը շատ հեշտ է. Իրենց տրամաբանությունն այն է, որ եթե բյուջեում փող չկա, եկեք փակենք: Բայց այլ ծախսերի համար փող կա. օրինակ, ամեն տարի 70 միլիարդ դրամ պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերին են փոխանցում, որ չգիտես՝ հետագայում այդ գումարներն ինչ են լինելու՝ կվերադառնա՞ն, թե՞ ոչ»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular