ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արշակ Կարապետյանը ողջ թափով լծվել է բանակը գեներալներից մաքրելու գործին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանը ողջ թափով լծվել է բանակը հակաիշխանական տրամադրություններ ունեցող գեներալներից զտելու, անհնազանդներին պատժելու, իսկ զինված ուժերն էլ Ռուսաստանի վերահսկողության տակ դնելու գործին։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի կարողանում մարսել այս տարվա փետրվարի 25-ին ՀՀ ԳՇ բարձրաստիճան զինվորականների հայտարարությունը։
 
«Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ»,- ասված էր հայտարարության մեջ։
 
Մինչ օրս Փաշինյանն ազատվել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանից, նրա տեղակալներ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանից, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանից։ Ստեփան Գևորգյանն ազատվել է գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնից, Վալերիկ Քոչարյանն ազատվել է զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից: Իրենց պաշտոններից ազատվել են ինժեներական զորքերի պետ Իշխան Մաթևոսյանը, հակաօդային պաշտպանության զորքերի պետ Արմեն Վարդանյանը, հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը, զորամասերի և զորամիավորումների հրամանատարներ, այլ բարձրաստիճան զինվորականներ։
 
Շատերն էլ հարկադրված են եղել հավատարմության նոր երդումներ տալ վարչապետին ու պաշտպանության նոր նախարարին։ Մեր տեղեկություններով զինված ուժերում զտումները շարունակվելու են, սա է հենց Արշակ Կարապետյանի առջև դրված գլխավոր խնդիրը։ Պաշտպանության նախարարի երկրորդ կարևոր գործն էլ Հայաստանի զինված ուժերը վերափոխելն ու ռուսական բանակին համապատասխանեցնելն է։ ՌԴ պաշտպանության նախարարն օրերս հայտարարեց, թե իր երկիրը պատրաստ է օգնել Հայաստանին՝ ՀՀ զինված ուժերի արդիականացման և բարեփոխումների իրականացման համար։
 
«Եթե ՀՀ իշխանությունն ընդունել է առաջարկը, ապա գոնե հիմնական գծերով պարզ է, թե ինչ մոդելով է վերակառուցվելու բանակը, ինչ սպառազինությամբ է համալրվելու և այլն։ Սրան զուգահեռ ունենք Նիկոլ Փաշինյանի առաջարկը ՌԴ-ին՝ ամբողջությամբ ապահովելու ՀՀ սահմանների պահպանությունը, ինչն իրավիճակային պատկերն ամբողջական է դառնում։ Տպավորություն ունեմ, որ Հայաստանը պատրաստվում է անվտանգության բլոկի կառավարման հսկիչ փաթեթը փոխանցել ՌԴ-ին»,- արձանագրել էր ԱԺ պատգամավոր, անվտանգային հարցերի փորձագետ Տիգրան Աբրահամյանը։
 
Սամվել Զաքարյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular