ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մտադրություն չունի վերականգնելու հայկական բանակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ Մոսկվայում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հանդիպումը։

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ։

Հարցին, թե քաղաքագետն ինչպես է գնահատում ՊՆ նախարարների հանդիպումը` Անդրեաս Ղուկասյանը ասել է․ «Տեսանելի է, որ ՆԱՏՕ-ի որոշումից հետո, որի համաձայն Ռուսաստանը պետք է իր զորքերը հեռացնի Մոլդովայից, Վրաստանից և Ուկրաինայից, որից հետո էլ մի քանի պետություն դիմեցին ՌԴ-ին՝ պահանջելով հետ ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը փորձում են հիմա իրենց ուժերը վերադասավորել ու դիմադրություն ցուցաբերել ՆԱՏՕ-ի, Եվրամիության և ԱՄՆ-ի ջանքերին, որոնք շատ ակտիվ հարձակում են սկսել Ռուսաստանի դեմ։ Մոսկվայում, կարծես թե բացահայտել են, որ հարկավոր է Հայաստանի բանակը արդիականացնել, ինչը, անկեղծ ասած, գնահատում եմ որպես կարգախոսային հայտարարություններ, որովհետև իրականում Ռուսաստանն այս ոլորտում չի կարող Հայաստանի համար որևէ առարկայական օժանդակություն ցուցաբերել»։

Հարցին, թե ռուսական սահմանապահների ավելացումը ՀՀ տարածքում ինչի՞ է հանգեցնելու` Անդրեաս Ղուկասյանը պատասխանել է․ «Դա պայմանավորված է հայկական բանակի կազմալուծման գործընթացով։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մտադրություն չունի վերականգնելու հայկական բանակը, գտնում են, որ անվտանգությունը պետք է հանձնել ռուսական կողմին։ ՌԴ-ն նման քաղաքականություն իրականացրել է Աբխազիայում, Հարավային Օսիայում, որտեղ իրենք փոխարինեցին ազգային զինված ուժերին։ Այդ քաղաքականության նպատակն է հասնել այնպիսի վիճակի, որ հսկողության տակ վերցնեն տվյալ պետության անվտանգության ողջ հարցերն ու դրանով քաղաքական հսկողություն ունենան այդ պետության վրա։ Հիմա դա, ըստ էության, իրականացվում է Հայաստանում, և այս առումով ենթադրել, որ այս կառավարության օրոք մենք ազգային բանակ կստեղծենք՝ հիմնազուրկ է։ Ռուսաստանի մոտ էլ այսօր կա խնդիր՝ ի՞նչ անել, երբ Հայաստանի անզորությունը հասել է անտրամաբանական մակարդակի»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular