ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սուրեն Պապիկյանն ավերակների է վերածել իր նախկին գերատեսչությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սուրեն Պապիկյանն ավերակների է վերածում իր նախկին գերատեսչությունը։ Փոխվարչապետ նշանակվելու համար, ինչպես գրում էին ԶԼՄ-ները, Պապիկյանը պահանջել էր, որ իր վերահսկողության տակ թողնեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ամենակարևոր ոլորտը։ Ի վերջո, կառավարությունը օգոստոսի 6-ին կայացած նիստում որոշեց «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը վերակազմակերպել որպես «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ, հաստատեց հիմնադրամի կանոնադրությունը։ Համաձայն հիմնադրամի կանոնադրության՝ հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որի նախագահը փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն է:

Գաղտնիք չէ, որ այս իշխանությունը երեք տարի շարունակ ամենաշատը փիառվել է հենց արված ասֆալտի հաշվին։ Բացի այդ, ասֆալտապատումն այն ոլորտն է, որտեղ ամենաշատ գումարներն են ծախսում, և այդ ոլորտի վերահսկումը Պապիկյանը չէր կարող թողնել այլ նախարարի իրավասության ներքո։ Սուրեն Պապիկյանը, կառավարության շենք տեղափոխվելով, անմիջապես ազատվել է Տիգրան Ավինյանի ամբողջ գրասենյակից։ Ավինյանի աշխատակիցներին ազատել են, մի քանիսին էլ նշանակելու են Մհեր Գրիգորյանի գրասենյակում։ Փոխարենը Սուրեն Պապիկյանն իր թիմն է բերում տարածքային կառավարման նախարարությունից։ Այդ նախարարության նախկին գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանին նշանակել են Պապիկյանի գրասենյակի ղեկավար, նախկին փոխնախարար Կարեն Իսախանյանին էլ՝ երեկ նշանակել են փոխվարչապետի խորհրդական։

Մեր տեղեկություններով Սուրեն Պապիկյանը ցանկանում է իր անմիջական վերահսկողության տակ պահել մարզպետներին, այժմ դրա օրենսդրական հնարավորություններն են քննարկում։ Ըստ էության Գեղարքունիքի նախկին մարզպետ Գնել Սանոսյանը նախարար է նշանակվել մի գերատեսչությունում, որը Պապիկյանը պարզապես «թլպատել» է։ Իսկ այժմ էլ Սուրեն Պապիկյանը փորձում է իր ձեռքը վերցնել մյուս գերատեսչությունները ևս, անձամբ լուծել կադրային հարցերը, ֆինանսական յուղոտ ոլորտներն էլ իրենով անել։ Թե ինչպես կաշխատի նախկինում իր ղեկավարած նախարարությունը, նոր «սուպեր փոխվարչապետին» բոլորովին չի հուզում։

Էդուարդ Դալլաքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular