ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր հակաիրանական հիստերիա Ադրբեջանում. «Ու՞ր է մեր դրոշը»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

infoteka24.ru-ն գրում է, որ սոցիալական ցանցերում ադրբեջանցիները վրդովված են այն փաստից, որ Ադրբեջանի պետական ​​դրոշը, կամ, ինչպես այն կոչվում է բուն Իրանում՝ Բաքվի Հանրապետության դրոշը, բացակայում է Իրանի նախագահ Իբրահիմ Ռեիսի հետ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպման ժամանակ: Էլ ավելի վրդովմունք է առաջացրել այն փաստը, որ Հայաստանի դրոշը եղել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

Ուշագրավ է այն, որ դրոշի բացակայությունը նախատեսված է իրանական արարողակարգով, սակայն հակաիրանական քարոզչության մակարդակն այնքան լայն է, որ Ալիևի քարոզիչներն իրենց երկրի հասարակությանը հարևան պետության դեմ դուրս բերելու համար արդեն կառչում են ցանկացած պատրվակից:

Այդ ֆոնին, ամենաանհանգստացնողը, կարծես, ներքին աղբյուրներից ստացված տեղեկություններն են առ այն, որ Ադրբեջանը Իրանի սահմանին գտնվող օկուպացված հատվածում տեղավորում է Իրանում ահաբեկչական ճանաչված Ժողովրդական մոջահեդների կազմակերպության (Մոջահեդին-է-Խալք) անդամներին: Իր հյուսիսային հարևանի կողմից Իրանին սպառնացող վտանգներն ամեն օր աճում են:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular