Նոր հակաիրանական հիստերիա Ադրբեջանում. «Ու՞ր է մեր դրոշը»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆinfoteka24.ru-ն գրում է, որ սոցիալական ցանցերում ադրբեջանցիները վրդովված են այն փաստից, որ Ադրբեջանի պետական դրոշը, կամ, ինչպես այն կոչվում է բուն Իրանում՝ Բաքվի Հանրապետության դրոշը, բացակայում է Իրանի նախագահ Իբրահիմ Ռեիսի հետ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպման ժամանակ: Էլ ավելի վրդովմունք է առաջացրել այն փաստը, որ Հայաստանի դրոշը եղել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
Ուշագրավ է այն, որ դրոշի բացակայությունը նախատեսված է իրանական արարողակարգով, սակայն հակաիրանական քարոզչության մակարդակն այնքան լայն է, որ Ալիևի քարոզիչներն իրենց երկրի հասարակությանը հարևան պետության դեմ դուրս բերելու համար արդեն կառչում են ցանկացած պատրվակից:
Այդ ֆոնին, ամենաանհանգստացնողը, կարծես, ներքին աղբյուրներից ստացված տեղեկություններն են առ այն, որ Ադրբեջանը Իրանի սահմանին գտնվող օկուպացված հատվածում տեղավորում է Իրանում ահաբեկչական ճանաչված Ժողովրդական մոջահեդների կազմակերպության (Մոջահեդին-է-Խալք) անդամներին: Իր հյուսիսային հարևանի կողմից Իրանին սպառնացող վտանգներն ամեն օր աճում են:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը