ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան դեպքերի օրական ռեկորդ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվելուց հետո բարդություններից մահացածների թիվը 54 է, ինչը ռեկորդային ցուցանիշ է համավարակի սկզբից ի վեր, հայտնում է Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի կայքը:

Նախորդ օրական մահացության առավելագույն մակարդակը գրանցվել էր 2020 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ մահացել էր 53 մարդ: Ընդհանուր առմամբ, համավարակի ընթացքում հանրապետությունում մահացել է 6182 մարդ: 

Վերջին օրվա ընթացքում գրանցվել է նաև վարակի նոր դեպքերի ռեկորդային ցուցանիշ: Վերջին մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել 5697 մարդու մոտ:

Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 455 846 դեպք, ինչը կազմում է բնակչության 12,23%-ը, ապաքինվել է 406 475 հիվանդ:

Վրաստանում հուլիսից կորոնավիրուսային վարակի օրական դեպքերի թիվն աճում է: Եթե նախկինում օրական ցուցանիշը տատանվում էր 1000-ի սահմաններում, ապա այժմ այն հասնում է 4000-ի: Սա ստիպել է իշխանություններին նորից դիմակների կրումը դարձնել պարտադիր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular