ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն անակնկալներ է պատրաստել ընդդիմադիր թեկնածուների համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ազգային ժողովը 12 հանձնաժողով ունի, որոնցից երեքը, Դոնթի բանաձևի համաձայն, պետք է գլխավորեն ընդդիմության ներկայացուցիչները։ «Հայաստան» դաշինքը հայտարարել է, թե ստանձնելու են Տնտեսական հարցերի, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախագահությունը։ Ընդ որում, «Հայաստան» դաշինքը վերջին հանձնաժողովի նախագահի պաշտոնը զիջելու է «Պատիվ ունեմ» դաշինքին։ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» դաշինքը առաջադրել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի թեկնածությունը, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի համար էլ՝ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի թեկնածությունը։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում կառաջադրի Թագուհի Թովմասյանի թեկնածությունը։
 
«Քաղաքացիական պայմանագիրը» որոշել է վրեժ լուծել այս օրերին ընդդիմության բուռն և կոշտ քննադատությունների համար, հանձնարարվել է լավ պատրաստվել և անհարմար հարցեր տալ ընդդիմության թեկնածուներին։ Եվ իշխանականները քրքրում են երկու թեկնածուների կենսագրությունները, նրանց դեմ հարուցված քրեական գործերը։ Այդուհանդերձ, մեր աղբյուրի փոխանցմամբ, որոշվել է անհրաժեշտ քվեները ապահովել և երկու թեկնածուներին էլ ընտրել հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ «Քաղաքացիական պայմանագիրը», սակայն, մտադիր է հիմնովին ձախողել Թագուհի Թովմասյանի ընտրությունը։
 
Փաշինյանականները չեն կարողանում ներել, որ 2018-ին իրենց ցուցակով պատգամավոր դարձած Թովմասյանը պատերազմից հետո հեռացավ խմբակցությունից, կոշտ քննադատության ենթարկեց իրենց, այժմ էլ ընդդիմության կողմից հավակնում է զբաղեցնել կարևոր հանձնաժողովներից մեկի նախագահի պաշտոնը։ Ընդ որում, իշխանությունը փորձել է համաձայնության գալ «Պատիվ ունեմ» դաշինքի հետ, որ փոխեն իրենց թեկնածուին, սակայն ապարդյուն։ Ընդդիմությունն էլ ձեռքերը ծալած չի նստել, և լուրջ կռիվ է տալու իր թեկնածուների համար։
 
Արսեն Զաքարյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular