ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս սեփական ապաշնորհության պատճառով քար գցել ՀՀ ինքնիշխանության վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2018թ․ իշխանափոխության հետևանքով գալով իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սկզբնապես դիրքավորվել էր որպես երկրի ինքնիշխանության պաշտպան։ Փաշինյանը նույնիսկ մի քանի հակառուսական քայլ արեց՝ փչացնելով ՌԴ հետ հարաբերությունները։ Իսկ 2008թ․ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում Փաշինյանը Վլադիմիր Օուտինին կոչ էր անում չմիջամտել Հայաստանի ներքին գործերին։

«Վստահ եմ, որ այդ հարցերը (երկու երկրների) կլուծվեն, և մենք կհիմնվենք մեր դաշնակցային հարաբերությունների շահերը հարգելու, մեր երկրների շահերը հարգելու, միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքով մեր երկրների ինքնավարությունը հարգելու վրա»,- ասել էր Փաշինյանը Պուտինին։

Ընդամենը երեք տարում Փաշինյանի իշխանությունը դարձել է Կրեմլի խամաճիկը, իսկ Հայաստանի ինքնիշխանությունն այնպիսի ցածր մակարդակի է իջեցրել, որ հայ-ադրբեջանական սահմանի պաշտպանությունը ցանկանում է հանձնել ռուս սահմանապահներին։ Այս տարվա հուլիսի 27-ին կառավարության նիստում Փաշինյանը հայտարարել էր․ «Առկա իրավիճակը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի: Համենայնդեպս՝ այս թեման պատրաստվում ենք քննարկել մեր ռուսաստանցի գործընկերների հետ»:

Նիկոլ Փաշինյանի անզուսպ և ապիկար կառավարումը վկայությունն է, թե ինչպես կարող է մարդ գերագնահատել իր կարողությունները, հաշվի չառնել պարզ իրողություններն ու արդյունքում վնասել սեփական երկրին։ Ցավալին այն է, որ այդ ընթացքում Հայաստանն ու Արցախը ահռելի տարածքային կորուստներ ունեցան, գրեթե հինգ հազար զոհ տվեցին, խայտառակ պարտություն ու տնտեսական անկում ստացան։

Նարեկ Նավասարդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular