ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի կուսակիցները ձախողեցին Արցախի հարցով հանձնաժողովի ստեղծումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգաին ժողովի երեկվա նիստում Նիկոլ Փաշինյանի կուսակիցները ձախողեցին Արցախի հարցով հանձնաժողովի ստեղծումը։ Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծելու առաջարկությամբ հանդես էին եկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, որոնց պատգամավորները գրեթե մեկ ամբողջ օր իշխող խմբակցության պատգամավորներին բացատրում էին այդպիսի հանձնաժողովի ստեղծման կարևորությունը։ Դոնթի բանաձևով ընդդիմությանը հանձնաժողովի նախագահների երեք տեղ էր հատկացվելու՝ անկախ նրանից, թե որքան կլինեն հանձնաժողովները, 11՞, թե՞ 12: Իշխանությունը նախընտրեց կիսել Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովները, քան Արցախի հարցով հանձնաժողով ստեղծել։ Ընդդիմության առաջարկը, բնականաբար, չանցավ, կողմ քվեարկեց ընդդիմադիր 33 պատգամավոր, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» գրեթե ողջ կազմով՝ դահլիճում նստած 68 հոգին քվեարկեցին ձեռնպահ։

Փաշինյանական պատգամավորները որևէ առարկայական և բովանդակային հակափաստարկ այդպես էլ չներկայացրին, թե ինչու պիտի Հայաստանի խորհրդարանում չլինի Արցախի հարցերով հանձնաժողովը։ Թերևս, իշխանությունը վստահ էր, որ այդպիսի հանձնաժողովի ստեղծմամբ կարող են բացահայտվել Արցախի հարցում այս իշխանության վարած ապաշնորհ և դավաճանական քաղաքականության բազում դրվագներ։

«Փաստ» օրաթերթի գնահատմամբ, ինչպես և կանխատեսվում էր, Արցախի հարցն ամբողջությամբ ձախողած, երկիրը պարտության առաջնորդած, հազարավոր զոհերի պատճառ դարձած քաղաքական ուժը իր վրայից «գցեց» նաև Արցախի հարցով մշտական հանձնաժողով ստեղծելու պատասխանատվությունը»: Փոխարենը, կիսեցին Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովները, որպեսզի մեկական «պադավատ» ապահովեն Նարեկ Զեյնալյանի և Հերիքնազ Տիգրանյանի համար։

Արման Նիկողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular