ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում սաստկանում են հրդեհներն ու հակահայկական հռետորաբանությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ հայ հանրությունն ուրախանում է Թուրքիայում մոլեգնող անտառային հրդեհների կապակցությամբ, թուրքական իշխանությունները սաստկացնում են իրենց հակահայկական հռետորաբանությունը։ Թուրքիայի համար լրջագույն վտանգ հանդիսացող անտառային հրդեհների ֆոնին երեկ տեղի է ունեցել Թուրքիայի անվտանգության խորհրդի հերթական նիստը, իսկ տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ հրդեհների մասին կա ընդամենը մեկ կարճ անդրադարձ։ Դրան զուգահեռ Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ տեղ է գտել Հայաստանի հասցեին հերթական սպառնալիքը։

«Հայաստանը պետք է թողնի իր ագրեսիվ հռետորաբանությունը ու գործողությունները և գնահատի Հարավային Կովկասում տևական ժամանակ անց ստեղծված խաղաղության և կայունության հնարավորությունը։ Կոչ ենք անում Հայաստանի ղեկավարությանը հավատարիմ մնալ պայմանավորվածություններին և զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ»,- ասվում է հայտարարության մեջ։

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի դիտարկմամբ, այսպիսի հռետորաբանությունը Թուրքիայի կողմից հուշում է, որ Հայաստանի դեմ նոր ճնշումներ են կիրառվում ու կիրառվելու։

«Կարելի է ենթադրել, որ այս անգամ ճնշումը միջանցքի հարցով է։ Անկախ ամեն ինչից, քանի Հայաստանի պետությունը թույլ է (առաջին հերթին՝ ազգային կառավարություն չունենալու պատճառով), այն շարունակելու է նման ճնշումների տակ լինել»,- նշել է թուրքագետը։

Հայ-ադրբեջանական սահմանային սրացումները, Հայաստանի գործող իշխանության կողմից պատշաճ արձագանքի ու հստակ գործողություններ բացակայությունը վկայում է, որ մեր երկիրը կանգնած է հերթական լրջագույն մարտահրավերի առաջ։ Թուրք-ադրբեջանական տանդեմը վստահ ձևակերպում է իր օրակարգը, քայլեր ձեռնարկում ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Իսկ մե՞նք․․․ Իսկ մենք թիթեռ ենք նկարում։

Արմեն Երեմյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular