ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համացանց. Փաշինյանը դարձել է Հայաստանի վարչապետ. «Բոլորին մատների վրա խաղացրեց»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

regnum.ru-ն գրում է, որ  Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակած Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի որոշումը համացանցի օգտատերերի քննարկման առիթ է դարձել: 

«Նա բոլորին մատների վրա խաղացրեց: Բառեր չկան: Անհատը նաև պետք է կարողանա մնալ իշխանության ղեկին, անգամ եթե սպանել է հազարավոր մարդկանց և կորցվել է երկրի տարածքը», - նշել է Դ.Թայմուրազը:

Շատ օգտատերեր եկել են այն եզրակացությանը, որ Հայաստանի քաղաքացիները չափազանց տարօրինակ բան են արել ընտրություններում: Մարդիկ կասկածում են, որ օտարերկրյա քարոզիչները լավ աշխատանք են կատարել ամբողջովին փոշիացնելով բնակչության ուղեղը, ինչի արդյունքում իշխանության է վերադարձել հայկական պետականության գերեզմանափորը:

«Սա հայ ժողովրդի տարօրինակ ընտրությունն է: Արդյո՞ք սա աշխարհի ամենամեծ ամերիկյան դեսպանատան աշխատանքի արդյունքն է, թե՞ անկեղծ մոլորություն և միամտություն է», - հարց է տվել Ալեքսանդր Ս.-ն:

Որոշ օգտատերեր նշում են, որ շատերը Փաշինյանին կապում են երկրում կոռուպցիայի դեմ պայքարի հետ, ուստի քաղաքացիները, հին հիշողությունից ելնելով որոշել են քվեարկել այս քաղաքական գործչի օգտին:

«Սուպե՛ր, Հայ ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցեց, որ այլևս չի լինելու վերադարձ քրեա-կոռումպացված անցյալին, ինչը մաղթում ենք բոլորին »,-գրել է Աշոտ Ս.-ն:

Ոմանք կարծում են, որ Փաշինյանն այլևս սպառնալիք չէ Ռուսաստանի համար, ուստի Մոսկվան չխանգարեց Հայաստանի ժողովրդին կատարել իր ընտրությունը:

«Այս նշանակումը ոչինչ չի տա Ռուսաստանին, այնուամենայնիվ, այն նաև ոչինչ չի խլի», - գրել է Եվգենի Կ.-ն:

Մի շարք օգտատերեր նշում են, որ հայ ժողովուրդը կորցրել է կապը իր պատմության և իր տարածքի հետ: Այդ իսկ պատճառով նրանք ընտրել են արևմտամետ քաղաքական գործչի, ով չի փորձում անգամ պաշտպանել իր երկրի շահերը:

«Միգուցե ես սխալվում եմ, բայց տպավորությունն այնպիսին է, որ հայերին ավելի հարմար է հեռվից սիրել իրենց երկիրը: Եվ եթե ես ճիշտ եմ, ապա որոշ ժամանակ անց, դե ֆակտո, այդ երկիրը չի լինի աշխարհի քարտեզի վրա, չնայած անունը կարող է երկար պահպանվել: Պատմության սիրո համար թուրքերն այդ տարածքը կանվանեն հին ձևով», - ենթադրել է Կլեոն Գ.-ն:

Եղել են նաև այնպիսիք, ովքեր նշել են, որ շուտով Հայաստանը կկորցնի իր բնիկ բնակչության վերջին մնացորդները, որոնք կնախընտրեն մոլորակի ավելի տաք վայրերը:

«Շուտով Փաշինյանը Հայաստանը կազատի իր բնիկ բնակիչների մնացորդներից: Առանց այդ էլ արդեն հայերի մեկ երրորդն ապրում է Միացյալ Նահանգներում ՝ լորձեր թափելով Քիմ Քարդաշյանի վրա: Եվս մեկ երրորդն ապրում է Ռուսաստանում և կրպակներ է աշխատացնում Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի շուկաներում: Իսկ մեկ երրորդից էլ քիչ՝ մի բուռ, դեռ մնում են հայրենիքում », - գրել է Օհն Ա.-ն:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular