ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արշակ Կարապետյանի սենսացիոն սայթաքումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանին: Ժամանակին խայտառակ կերպով հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատված Արշակ Կարապետյանն այսօր ՊՆ է մտնում որպես նախարար, և նրա գլխավոր խնդիրը պաշտպանական գերատեսչությունն ու զինված ուժերը Փաշինյանին անցանկալի տարրերից մաքրելն է լինելու։ Երեկ նորանշանակ նախարարը սենսացիոն մի «սայթաքում» է արել, որը խոսում է ՀՀ Զինված ուժերում ստեղծված իրավիճակի մասին։ Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ Կարապետյանն ասել է․ «Պարոն վարչապետ, թույլ տվեք բոլորիս անունից՝ սկսած զինվորից, վերջացրած նախարարից, շնորհավորել Ձեզ վարչապետի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելու և մեր ժողովրդից ստացած մանդատի կապակցությամբ: Ուզում եմ Ձեզ հավատացնել, որ մենք հասկանում ենք ստեղծված իրավիճակը, մենք հասկանում ենք, թե ինչ պայմաններում ենք ստանձնում այս պաշտոնները և չենք վերաբերվում դրանց որպես պաշտոն: Ես խոսել եմ Կորպուսի հրամանատարների հետ, որոնք մեզ լսում են, խոսել եմ Պաշտպանության բանակի հրամանատարի հետ»։
 
Նախարարի խոսքից կարելի է ենթադրել, որ կան կորպուսների հրամանատարներ, ովքեր «իրենց չեն լսում» և կան այնպիսիք, ովքեր լսում են։ Հիշեցնենք՝ Հայաստանի ԶՈՒ-ն ունի հինգ կորպուս։ Փաստացի, Արշակ Կարապետյանը կամա թե ակամա հաստատում է, որ բանակում կան բարձրաստիճան հրամանատարներ, ովքեր չեն լսում, չեն ենթարկվում։ Եվ այդպիսի հրամանատարներից ազատվելու համար էլ ՊՆ է գործուղվել Արշակ Կարապետյանը։ Նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը չկարողացավ իրականացնել իր վրա դրված այդ «ցածր» առաքելությունը։ Պատերազմում կրած պարտությունից հետո մի քանի տասնյակ գեներալներ ու գնդապետներ միացան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարությանը, սակայն վարչապետին հաջողվեց ոչ միայն ջրել այդ հայտարարության հետևանքները, այլև այսօր ազատվում է իր ընդդիմադիրներից։ Նախօրեին էլ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից ազատվել է գեներալ-մայոր Վալերիկ Քոչարյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա հանդիպմանը անձամբ է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության շուրջ ունենք բավականին լարված իրավիճակ: Եվ այսպիսի լարված իրավիճակում անվանի ու հմուտ զորահրամանատարներից ազտավելը ոչ այլ ինչ է, քան դավաճանություն երկրի զինված ուժերի առջև։ Իսկ գործը Փաշինյանի սրտով անելու համար էլ նշանակվել է հենց Արշակ Կարապետյանը։
 
Աշոտ Թադևոսյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular