ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր ընտրությունների հրամայականը․ այս խորհրդարանը երկար չի ձգի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

8-րդ գումարման Ազգային ժողովը դեռ միայն երեք նիստ է գումարել, սակայն արդեն իսկ կարելի է անվրեպ կանխատեսել՝ այս խորհրդարանը երկար չի ձգի։ Բուքմեյքերական ընկերությունները կարող են խաղադրույքներ ընդունել, թե որքա՞ն կգոյատևի այս խորհրդարանը, մեկ տարի՞, մեկուկե՞ս, թե՞ երկու տարի։ Ազգային ժողովում խորհրդարանական ընդդիմությունը փայլուն իրականացնում է իր նախնական սցենարը, խափանում ԱԺ աշխատանքները, բոլոր առիթները օգտագործում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հարվածելու համար, անխնա քննադատում, հիշեցնում նախկինում փաշինյանականների արածն ու ասածը, այսօրվա նրանց վարքի էական տարբերությունները։ Բայց արդյո՞ք դա է անհրաժեշտ Հայաստանի Հանրապետությանը։

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանին դեռ հաջողվեց արմատական տրամադրված երկու ուժերին՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին դարձնել խորհրդարանական ընդդիմություն, քննարկումներն ու վեճերը տեղափոխել խորհրդարան, որտեղ պոպուլիստական հայտարարություններով ու վարքով «Քաղաքացիական պայմանագրին» բարդ է հաղթել։ Նիկոլ Փաշինյանը մահու չափ վախենում է փողոցից, նույն այն փողոցից, որի շնորհիվ է հայտնվել իշխանության ղեկին։ Եվ այսօր նա ամեն բան անելու է՝ քաղաքական զարգացումները փողոցից հեռու պահելու, խորհրդարանի պատերի ներսում վերահսկելու համար։ Սակայն երբ գա Վլադիմիր Պուտինի ասած «բարդ, ցավոտ և զգայուն հարցերի» լուծման ժամանակը, Փաշինյանի համար բարդ է լինելու քաղաքականությունը «Աժ պատերի մեջ» պարփակելու գործը։ «Քաղաքացիական պայմանագիրը» երկարաժամկետ տեսլական չունի, նրա խնդիրն իր իշխանությունը հնարավորինս երկարաձգելն է, և յուրաքանչյուր օրվա համար կռիվ են տալու, հայհոյանքներ ու քննադատություն են ստանալու ու չեն պատասխանելու, որովհետև հենց դա է նրանց մտածածը՝ պարպել իրենց դեմ հանրային ընդվզման ալիքը հենց խորհրդարանում։ Իսկ ընդդիմությո՞ւնը․․․ իսկ ընդդիմությունը հանուն Հայաստանի Հանրապետության պարտավոր էր ու քաղաքական գործընթացները տանել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցում, և այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմնակիցների համար անհնար կլիներ զսպել ժողովրդական այն ալիքը, որը սպառնում է գալ և խորտակել ապիկար իշխանություններին։

Նորայր Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular