ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումների դադարեցման անհնարինության մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

lenta.ru-ն գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պարբերական բախումներն ու սահմանային փոխհրաձգությունները հնարավոր չէ դադարեցնել խաղաղապահ մեխանիզմների միջոցով: Այս մասին «360» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ռազմական փորձագետ, լրագրող Վիկտոր Բարանեցը:

Ըստ նրա, Երևանի, Բաքվի և Մոսկվայի միջև եռակողմ հայտարարության ստորագրումից հետո շատ մարդիկ են մնացել, ովքեր արդար չեն համարում Լեռնային Ղարաբաղի պատերազմի արդյունքները: Նա ընդգծել է, որ նման անձինք, այդ թվում՝ բազմաթիվ զինվորականներ, հարցի լուծումը լիարժեք չեն համարում, և, հետևաբար, ամեն կերպ կխոչընդոտեն դրա կարգավորմանը: «Մոսկվան կտրականապես պնդում է, որ ցանկացած վեճ պետք է լուծվի խաղաղապահ մեխանիզմների միջոցով: Հայաստանում և Ադրբեջանում այս իրավիճակն ընկալվում է յուրովի, ուստի նման հակամարտությունները չեն մարվում: Նրանք եռացող բնույթ ունեն», - ասել է Բարանցը:

Մայիսի սկզբին Հայաստանը մեղադրել է Ադրբեջանին սահմանների հստակեցման պատրվակով Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր խորանալու փորձեր կատարելու մեջ: Այդ կապակցությամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀԱՊԿ նախագահին խնդրելով դադարեցնել հակառակորդի գործողությունները, ինչպես նաև երկու երկրների սահմանին տեղակայել ռուս խաղաղապահներ:

Հուլիսի 28 -ին հայտնի է դարձել, որ ադրբեջանական ստորաբաժանումները կրկին մտել են Վարդենիսի տարածաշրջանի հայկական տարածք և հարձակվել առնվազն երկու հենակետերի վրա: Ռուս ռազմական լրագրող, WarGonzo նախագծի հիմնադիր Սեմյոն Պեգովը համեմատել է այդ գործողությունները Դոնբասում Կիևի 2015 թվականի ռազմավարության հետ, որը ստացել է «սողացող ներխուժում»  անվանումը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular