ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը շտապում է․ կառավարության ձևավորումն ընթանում է ողջ թափով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը, կարծես, կողմնորոշվել է գործադիր իշխանության պաշտոնների բաժանման հարցում։ 8-րդ գումարման ԱԺ առաջին նիստի օրը նախագահ Արմեն Սարգսյանը Փաշինյանին նշանակեց ՀՀ վարչապետի պաշտոնում։ Կայծակնային արագությամբ Փաշինյանը առաջարկություններ ներկայացրեց մեկ փոխվարչապետի և մի քանի նախարարների նշանակման համար։ Սուրեն Պապիկյանը նշանակվեց փոխվարչապետ, Արշակ Կարապետյանը՝ պաշտպանության, Ռոմանոս Պետրոսյանը՝ շրջակա միջավայրի, Նարեկ Մկրտչյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

Մեր տեղեկություններով, այսօր ևս մի քանի նախարարներ էլ կնշանակվեն։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը շտապում է, թեև Սահմանադրության 150 հոդվածն ասում է, որ իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Իհարկե, կառավարության արագ ձևավորումն անհրաժեշտ է բարեփոխումները հնարավորինս արագ սկսելու համար, սակայն բարդ է պատկերացնել, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը մտադիր է բարեփոխումներ իրականացնել, երկիրը դուրս բերել սոցիալական և տնտեսական անդունդից, ամրապնդել զինված ուժերն ու դիվանագիտական ճակատը։ «Իմ քայլը» խմբակցության նախկին ղեկավար Լիլիթ Մակունցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի առանցքային երկրում դեսպան, Արշակ Կարապետյանին՝ պաշտպանության նախարարի, իսկ Արմեն Գրիգորյանին՝ ԱԳ նախարար նշանակելու հանգամանքները որևէ հույս չեն թողնում, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է իրապես լուրջ և գործուն բարեփոխումներ իրականացնել։ Ընդհակառակը, միանգամայն վստահ ենք, որ «Քաղաքացիական պայմանագիրն» ու իր տխրահռչակ ղեկավարը բացառապես ամրապնդում են իրենց իշխանությունը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։

Արմեն Նիկողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular