ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգային ժողովը վերածվել է խրամատի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Ազգային ժողովը երեկ անվտանգության աննախադեպ միջոցառումներով մեկնարկեց իր առաջին նիստը։ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն ավելի շատ էին խորհրդարանի բակում և միջանցքներում, քան հայ-ադրբեջանական սահմանին։ Տպավորություն էր, թե իշխանությունը վախեցած է ընդդիմության ներկայությունից, նաև փորձում էր վախի մթնոլորտ սերմանել թե՛ ընդդիմադիր գործընկերների, թե՛ ԱԺ աշխատանքները լուսաբանող լրագրողների շրջանում։ Իշխանությունը նաև հնարավոր բոլոր միջոցներով խոչընդոտում էր լրագրողների աշխատանքը, կանխում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների և լրագրողների շփումները։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, փաստենք, այլևս կորցրել է կապը հանրության հետ, վախեր ունի այդ հանրությունից, փորձում է սեփական ժողովրդից զատվել զինված ԱԱԾ-ականների և արգելափակոցների միջոցով։

«Քաղաքացիական պայմանագիրը» նաև երկրորդ փորձից կարողացավ ԱԺ նախագահ ընտրել։ Առաջին փորձը ձախողվել էր, քանի որ քվեաթերթիկում ընդդիմադիր թեկնածուի անունը չէին կարողացել առանց տառասխալի գրել։ Ի վերջո, հաջողվեց Ալեն Սիմոնյանին խորհրդարանի նախագահ ընտրել։ Ի դեպ, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԱԺ նախագահի քվեարկության և ընտրության գործընթացը վիճարկելու են Սահմանադրական դատարանում՝ հաշվի առնելով, որ քվեարկությունը կատարվել է առանց երկու թեկնածուների մասնակցության։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեցին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ Վերջինս շեշտեց՝ քանի որ գործընթաց տեղի է ունեցել Սահմանադրության խախտմամբ, իրենց խմբակցությունը նույնպես այդ գործընթացի սահմանադրականությունը վիճարկելու է ՍԴ-ում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ նշել է, թե երեկվա տեղի ունեցածը Սահմանադրության 94-րդ և 104-րդ հոդվածների ընթացակարգային բնույթի խախտումներ է ենթադրել։

Զավեն Համբարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular