ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչը նշանակություն ունի Սերժ Սարգսյանի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1in.am-ը գրում է.

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, որ ապօրինի հարստացումը քրեականացնելու մասին օրինագիծը քաղաքական դիվիդենտներ շահելու համար չէ և կոռուպցիայի դեմ պայքար ասելով ոմանք հասկանում են, որ ինչ որ մեկին պետք է կախաղան բարձրացնել, կտրել, թափել և այլն: Բայց իր համար նշանակություն ունի հիվանդության կանխումը: Իհարկե հասկանալի է, որ խնդիրը այն չէ, թե ինչը նշանակություն ունի կոնկրետ Արփինե Հովհաննիսյանի համար, քանի որ օրենքը նրա համար այս կամ այն նշանակությունը չէ, որ արտահայտում է, այլ այն խնդիրը, որ իշխանությունն է դրել նրա առաջ: Հետևաբար, ավելի կարևոր է, թե ինչը նշանակություն ունի Սերժ Սարգսյանի համար: Մնացյալն այսպես ասած՝ իլյուստրացիոն նշանակություն ունի, այդ թվում և այն, ինչը նշանակություն ունի Արփինե Հովհաննիսյանի համար:

Իսկ Սերժ Սարգսյանի համար նշանակություն ունի մի բան` անցկացնել 2017 թվականի ընտրությունները, պահել իշխանությունը և ստանալ միջազգային հանրության աջակցությունն ու հավանությունը: Դրա համար, մի կողմից պետք է պահպանել կոռուպցիոն համակարգը և չխրտնեցնել այն, քանի որ առանց այդ համակարգի հնարավոր չէ ապահովել իշխանության պահպանումը ընտրական գործընթացի արդյունքում, իսկ մյուս կողմից պետք է միջազգային հանրությանը ցույց տալ կոռուպցիայի դեմ քայլեր: Խնդիրը պարզ է` որպեսզի կոռուպցիոն համակարգը հավատա, որ վտանգ չկա, իսկ միջազգային հանրությունն էլ հավատա, թե պայքար կա կառուպցիայի դեմ: Ինչին կհավատա, կամ չի հավատա Հայաստանի հասարակությունը՝ իշխանությանը այդքան էլ չի հետաքրքրում, առնվազն այս պահին, քանի որ հասարակությունը չունի այն սուբյեկտային ուժը, որը իր հավատալ-չհավատալը կդարձնի լուրջ կշիռ ունեցող և իշխանությանը անհանգստացնող գործոն: Դա նշանակում է, որ իշխանությանը կհաջողվի մանևրել կոռուպցիայի և միջազգային հանրության միջև: Համենայն դեպս՝ այնքան ժամանակ, քանի դեռ հասարակությունը դա թույլ է տալիս իր նվազ կազմակերպվածությամբ, կամ չսիստեմավորվածությամբ:

Կոռուպցիան Հայաստանում հստակ կազմակերպված, բյուրեղացված համակարգ է, որտեղ ամեն օղակ ու պտուտակ, ըստ էության, ենթագիտակցական մակարդակում անգամ գիտի իր դերն ու առաքելությունը, մինչև անգամ քավության նոխազ դառնալու իմաստով: Եվ այդ համակարգը աշխատում է չափազանց հստակ: Դրա աշխատանքը հնարավոր է կազմալուծել միմիայն հասարակական պայքարի հստակ համակարգ ձևավորելու պարագայում, որի համար պետք են կազմակերպչական և նյութական բավարար ռեսուրսներ: Դրանք մինչ այժմ էլ ներդրվել են, այդ թվում՝ արևմտյան գործընկերների օժանդակությամբ, սակայն ակնհայտ է, որ այդ ամենը չի եղել բավարար արդյունավետությամբ և կարիք կա լուրջ վերանայումների, քանի որ համակարգ՝ որպես այդպիսին չի ձևավորվել, հետևաբար չի սահմանափակվել իշխանության մանևրի հնարավորությունը:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular