ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ …դանդաղեփիչ կաթսա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դանդաղեփիչը հաստ պատերով կերամիկական կաթսա է, որին ներկառուցված է էլեկտրական տաքացվող մաս: Սարքի նպատակը ցածր ջերմաստիճանում սնունդ պատրաստելն է: Այդ կաթսայի մեջ ինչպես ռուսական վառարանում, ջերմությունը գալիս է ոչ միայն ներքևից, այլ նաև բոլոր կողմերից:

Արտասահմանյան պատմաբանների կարծիքով դանդաղեփիչ կաթսայի գաղափարը ծագել է լոբազգիներ շոգեխաշելու անհրաժեշտությունից: Միացյալ Նահանգներում լոբազգիները երկար ժամանակ թողնում էին վառարանում՝ թույլ տալով, որ ուտեստները ներծծեն տարբեր հավելումների համերով: Խոհարարական հայտնի մասնագետ Պոխլեբկինը համաձայն չէ այդ կարծիքի հետ և կարծում է, որ ռուսական վառարանում տեղադրվող կճուճն է ներկայիս  դանդաղեփիչի նախատիպը: Ամեն դեպքում, դանդաղեփիչ կաթսան ցածր ջերմաստիճանային եփման համար էլեկտրական ջեռուցմամբ հագեցնելու ճշգրիտ ժամանակը և վայրը անհայտ է:

1936 թվականին Չիկագոյի գիտնական Իրվինգ Նաքսոնն է արտոնագրել դանդաղեփիչ կաթսայի իր տարբերակը և նույնիսկ փորձել է մասսայականորեն արտադրել այդ սարքը, բայց փորձը ձախողվել է։ Հետո դրանց արտադրությամբ զբաղվող ընկերությունը գնվել է The Rival Company- ի՝ «Ռավել» կողմից, որը միայն 1971 թվականին է թողարկել դանդաղեփիչ կաթսայի իր տարբերակը: Այդ մոդելը հայտնի է դարձել Crock-Pot ապրանքանիշի ներքո, և երեք տարի անց հագեցվել է հատուկ կերամիկական տարողությամբ, որը զգալի հեշտացրել է սարքի մաքրումը:

Խորհրդային Միությունում Կալինինի անվան մեքենաշինական գործարանն է արտադրել դանդաղեփիչ կաթսաներ «Պարենկա» անվանմամբ: Իսկ այն օգտագործելու անհրաժեշտ ցուցումներով տեղեկատու գիրքը ստեղծվել է արդեն նշված Պոխլեբկինի կողմից, և այդ ձեռնարկը արդիական է մինչ օրս:

Դանդաղեփիչ կաթսայի շահագործման սկզբունքը հետևյալն է. Հատուկ ջեռուցիչը հավասարապես տաքացնում է սարքը բոլոր կողմերից, իսկ ոչ բարձր ջերմաստիճանը թույլ է տալիս ուտեստին ոչ թե եռալ, այլ դանդաղ եփվել: Այս ամենը մեծապես հեշտացնում է պատրաստման գործընթացը, խահարարը պարտավոր չէ խիստ հսկողություն պահպանել և անընդհատ վերահսկել կաթսայում կատարվող գործընթացը: Դանդաղեփիչ կաթսայի առավելությունը սովորական կաթսայի նկատմամբ այն է, որ այդ տարան տաքանում է բոլոր կողմերից: Իսկ եթե ​​դանդաղեփիչի մոդելը ունի նաև ապակե կափարիչ, ապա կերակուր պատրաստելու ամբողջ գործընթացը տեսանելի է լինում աչքով: Ընդ որում պատրաստման ընթացքում կափարիչը կարելի է բացել, որը  շատ հարմար է, քանի որ երբեմն անհրաժեշտ է լինում ինչ որ բաղադրիչ ավելացնել ուտեստին կամ փորձել այն: Այնուամենայնիվ խորհուրդ չի տրվում դանդաղեփիչ կաթսան շատ հաճախ բացել, քանի որ դա կարող է հանգեցնել ջերմաստիճանի իջեցման:

Դանդաղեփիչ կաթսաների մոդելների մեծ մասը էլեկտրոնային եղանակով վերահսկվող են: Լինում է վահանակ, որի միջոցով հնարավոր է վերահսկել ամբողջ գործընթացը, կամ պարզապես ընտրել եփման անհրաժեշտ ռեժիմը: Նման կաթսայով ճաշատեսակ պատրաստելը բավականին պարզ է, պարզապես անհրաժեշտ է ամեն ինչ դնել տարայի մեջ և սահմանել պահանջվող ռեժիմը: Սնունդը չի այրվում, չի պահանջում մշտական ​​հսկողություն, չի եռում: Երբ սնունդը եփվում է՝ սարքն ավտոմատ անցնում է տաքացման ռեժիմի: Դանդաղեփիչի հիմնական առավելությունը այն է, որ  դանդաղ պատրաստված ուտեստները օգտակար են բոլորի համար, առանց բացառության, քանի որ սննդի այրումը  հասցվում է նվազագույնի, կոշտ միսը դառնում է փափուկ, շիլաները եռացնում են, բայց միևնույն ժամանակ մնում են փխրուն: Պետք է նշել, որ դանդաղեփիչի բուն կաթսան կարելի է օգտագործվել նաև միկրոալիքային վառարանում: Այդ կաթսան սովորաբար պատրաստված է լինում չժանգոտվող պողպատից, իսկ ներքևում ունենում է հատուկ ռետինե ոտքեր, որոնք բացառում են պատվանդանի տաքացմանը:

Դանդաղեփիչ կաթսան պարտադիր է յուրաքանչյուր խոհանոցում: Այս սարքը օգնում է պատրաստել համեղ և առողջ սնունդ: Միևնույն ժամանակ, պատրաստման գործընթացը հոգնեցուցիչ չէ և շատ ժամանակ չի պահանջում: Դանդաղեփիչ գնելը ևս դժվար չէ, քանի որ նման սարքերը ունենում են մատչելի և շատ գրավիչ գներ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 







Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular