ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վերածնվող Հայաստանը» ներքաղաքական պայքարի առաջնագծում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Վերածնվող Հայաստանը» նորաստեղծ քաղաքական ուժ է, բայց գործող իշխանությունների թիվ մեկ թիրախն է դարձել կարճ ժամանակում։ Պատերազմի ողջ ընթացքում Սյունիքի համայնքապետերը առաջնագծում էին՝ իրենց ջոկատների հետ միասին, մարտնչում էին ամենաբարդ հատվածներում։ Պարտությունից հետո միավորվելով «Վերածնվող Հայաստան» կուսակցության շարքերում՝ Վահե Հակոբյանի գլխավորությամբ, դարձան ընդդիմադիր հիմնական ուժի՝ «Հայաստան» դաշինքի առանցքը։ Այսօր, երբ խորհրդարանը առաջին նիստն է գումարել, այդ կուսակցության երկու պատգամավորներ գտնվում են անազատության մեջ, իսկ կուսակցությունը ենթարկվում է իշխանության տոտալ հարձակումներին, անթաքույց մաղձանետումներին, ոստիկանական տեռորին։

Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը խորհրդարանում գրանցվելու, իրենց քաղաքական դիրքորոշումները ներկայացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռամբ գտնվում են ճաղերի ետևում, զրկվել են սահմանադրական իրավունքներն ու պարտականությունները իրացնելու հնարավորությունից։ Սա, թերևս, մեկ բացատրություն ունի. Վահե Հակոբյանն ու իր թիմակիցները պայքարի առաջնագծում են, և իշխանության նման ընդգծված վերաբերմունքը վկայում է՝ հենց նրանցից էլ Նիկոլ Փաշինյանի հիմնական վախն է։ Պետք է ըստ արժանվույն գնահատել, որ այս պայմաններում, դեգրադացիայի այս ժամանակներում «Վերածնվող Հայաստանը» բոլորի համար «քավության նոխազն» են դառնում՝ իրենց վրա են վերցնում կռիվը պատերազմի ժամանակ առաջին գծում, ապա և ներքաղաքական պայքարում։ Վստահ ենք, այս հարձակումներից «Վերածնվող Հայաստանը» դուրս կգա ավելի հզորացած և պինդ, իսկ իշխանականները կփոշմանեն, որ տրվել են ապօրինությունների մոլուցքին։

Մհեր Տիգրանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular