ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պոպուլիզմը՝ Հայաստանի ամենամեծ սպառնալիք

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարդկության պատմության ողջ ընթացքը վկայում է, որ պոպուլիզմը կարող է ծիլեր տալ և աճելու պարարտ հող ունենալ միայն հասարակության ծայրաստիճան բևեռացվածության պայմաններում։ Ընդ որում, ոչ միայն սոցիալական, այլև տնտեսական, քաղաքական, մշակութային, կրթական բևեռացվածության պայմաններում։ Նիկոլ Փաշինյանը մեր օրերի լրջագույն սպառնալիքն է Հայաստանի Հանրապետության համար, և հենց հասարակության բևեռացվածության պտուղն է։ Հանրային այսպիսի բևեռացվածության պայմաններում չէր կարող այլ քաղաքական ուժ գալ իշխանության, քան պոպուլիստ, անպատասխանատու, տխեղծ ու գաղափարազուրկ «Քաղաքացիական պայմանագիրը»։ Գեղջկական խորամանկությամբ իշխանության գալը բավարար չէր, միայն այսպիսի որակներ կրող ուժը կարող էր պատերազմում սեփական մեղքով կրած խայտառակ պարտությունից հետո կրկին վերընտրվել։ Հանրության 53,91 տոկոսը, պարզվեց, նույն գաղափարների կրողն է, անվտանգությունն ու պետականությունը ստորադասում է սեփական որկորին։

Նախկին իշխանությունները, որոնք խորհրդարանական արտահերթ ընտրություններում հիմնական ընդդիմադիր ուժերն էին, ունեն իրենց զգալի մեղքը ստեղծված իրավիճակի համար։ 28 տարին բավարար էր ժողովրդի բևեռացվածությունը վերացնելու, կրթելու և ազնվացնելու, նվազագույն անհրաժեշտ կենսամակարդակ ապահովելու համար, փոխարենը կամա, թե ակամա ընտրվեց հանրությանը դեգրադացնելու ուղին, որն էլ հանգեցրեց ստորին բնազդներով գոյատևող քաղաքական թիմի հաղթանակին։ Ժամանակին ինքնիշխանության ամեն փշուրի համար կռիվ տվող ազգից մնաց մի զանգված, որին կարողանում են պառակտել «հայաստանցի-ղարաբաղցի» թեզերով։ 2021-ին Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության։ Սխալ կլինի կարծել, թե նա չի հասկանում իր հաջողության հիմնական պատճառը։ Իշխանության ղեկը իր ձեռքում պահելու համար Փաշինյանը ՀՀ բնակչությանը պետք է պահի բևեռացվածության, պառակտման ճիրաններում, ավելի խորացնի այդ պառակտումը, ներքին թշնամու կերպարով կերակրի իր կողմնակիցներին՝ երկրի հիմնական խնդիրներից շեղելու համար։ Հետևաբար, Հայաստանը չի կարող հաջողել, քանի դեռ իշխանության Նիկոլ Փաշինյանի թիմն է։ Չի կարող ստեղծել լուրջ արժեք, ապահովել իր անվտանգությունը, տնտեսական և մշակութային առաջընթաց գրանցել, քանի դեռ իր վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։ Եվ հենց սա է Հայաստանի մեծագույն ողբերգությունը։

Գագիկ Ներսեսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular