ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքացիական պայմանագրում» վեճերը միայն պաշտոնների բաժանման շուրջ են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում պաշտոնների բաժանման հարցն ավելի բուռն են քննարկում, քան երկրի առջև ծառացած մարտահրավերները։ Հանգստյան օրերին իշխող ուժի խմբակցությունը բավական խառն է եղել, երկու օր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նրանք քննարկել են, թե ով ինչ պաշտոն է ստանալու Ազգային ժողովում և գործադիրում։ Վաղուց հայտնի փաստ է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» միատարր զանգված չէ։ Նրանք միակամ են միայն մեկ հարցում՝ Նիկոլ Փաշինյանին անմռունչ ենթարկվելու, նրա բոլոր անհեթեթությունները արդարացնելու, ամեն գնով իրենց իշխանությունը երկարաձգելու հարցում։ Սակայն ոչ կոշտ են, երբ հարցը վերաբերում է ներիշխանական խմբավորումների ազդեցությանը։

Հատկապես բուռն է եղել պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրությունը։ Դոնթի բանաձևն անիծելով՝ ՔՊ-ականները որոշել են, որ պիտի պահպանեն Պետաիրավական և Պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովները։ Եթե Պաշտպանության հանձնաժողովի նախագահի հարցում կասկածներ չեն եղել, միաձայն ընտրվել է Անդրանիկ Քոչարյանը, ապա Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրությանը գործի են դրվել անգամ իրենց ձեռքին հայտնված կոմպրոմատները։ Այսպես կոչված «սորոսական» ձևը ամեն ինչ արել է Վլադիմիր Վարդանյանի ընտրությունը կանխելու, և իրենցից որևէ մեկին նշանակելու համար։ Ի վերջո, խմբակցությունը զայրացել է «սորոսականների» այս պահվածքից, Հերիքնազ Տիգրանյանի փոխարեն էլ որոշել են վերընտրել Վարդանյանին։ «Քաղաքացիական պայմանագրում» կարծում են, թե ԱԺ մի փոխնախագահի պաշտոնը վերջերս «սորոսական» դարձած Ռուբեն Ռուբինյանին հատկացնելը լիովին բավարար է, և մյուս հանձնաժողովներում ևս չեն ընտրել այդ թևի ներկայացուցչի։ Ի վերջո, գործին միջամտել է Նիկոլ Փաշինյանը, և առաջարկել ևս երկու հանձնաժողով ստեղծել, որոնցից մեկը Դոնթի բանաձևով կանցնի ընդդիմությանը, իսկ 13-րդ հանձնաժողովը կդառնա սոցիալական հարցերի հանձնաժողովը, որի նախագահ էլ կդառնա «սորոսական» ձևի ներկայացուցիչը։ Նշենք, որ այս պահին ԱԺ-ն ունի 11 մշտական հանձնաժողովներ, որոնցից ՔՊ-ին բաժին պիտի հասնի 9-ը, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքին՝ 2-ը։

Սարգիս Մխիթարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular