ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս շեղել սեփական ժողովրդին․ ծանուցման փոխարեն նամակ ՄԱԿ ԱԽ նախագահողին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ հանրության մի հատվածն օրեր շարունակ արդարացիորեն տարակուսում էր, թե ինչու Հայաստանի իշխանությունները չեն բարեհաճում պաշտոնապես դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ ներկայացնելով շփման գիծ դարձած ՀՀ սահմանների նկատմամբ թշնամու ոտնձգությունները։ Ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում զայրացնել իր մոսկովյան տերերին, ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին, որոնց դուր չի գա նման քայլը։
 
Սակայն էլ ավելի բարդ է հանրությանը բացատրել ՄԱԿ ԱԽ չդիմելու հանգամանքը։ Ուստի և ՀՀ ԱԳՆ-ն փոքրիկ խորամանկություն է արել, որ ո՛չ շիշը վառի, ո՛չ քաբաբը։ ԱԳՆ-ն երեկ պաշտոնական հաղորդագրություն տարածեց, թե Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հուլիս ամսվա նախագահող, ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա Դե Ռիվիերին: Նամակում շեշտվում է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի հանդեպ զուգորդվում են ամենաբարձր մակարդակով հնչող տարածքային պահանջներով, ռազմական գործողությունների սպառնալիքով, ազգային պատկանելության հողի վրա ատելության խոսքով։ Ընդգծվում է, որ Հայաստանը հաստատակամ է իր ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման հարցում՝ օգտագործելու ինքնապաշտպանության օրինական իրավունքը՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի հիմքով։
 
«Հայաստանը հավատացած է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և հարատև քաղաքական կարգավորումը պետք է լինի խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո», - ասվում է նամակում։
 
Բնականաբար, այս նամակը ներկայացվելու է որպես ՄԱԿ դիմելու քայլ և ընդդիմախոսներին լռեցնելու «փաստարկ», մինչդեռ այդ նամակում բառ անգամ չկա գրած, թե ինչ է ՀՀ-ն ակնկալում ՄԱԿ ԱԽ-ից։ Փոխարենը, Հայաստանի իշխանությունները պետք է նամակ գրեին ոչ թե ՄԱԿ ԱԽ նախագահողին, այլև պաշտոնապես դիմեին ՄԱԿ ԱԽ, ներկայացնեին նաև, թե ինչ քայլեր են ակնկալում ԱԽ անդամներից։ Իսկ այսպես, ընդամենը թոզ են փչելու հանրության աչքին։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular