ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տոկիո 2020. Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

ՍՊՈՐՏ

Տոկիոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը տարավ հերթական հաղթանակը։

Մինչև 63 կգ քաշային հայ մարզիկը 1/8 եզրափակիչում մենամարտեց ադրբեջանցի  Ջավիդ Չալաբիևի հետ ու հաղթանակի հասավ 4:1 հաշվով։

Եվրոպայի կրկնակի չեմպիոնը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ հանդիպելու է ուզբեկ Էլնուր Աբդուռաիմովի հետ։

Այս մենամարտում հաղթելու դեպքում Բաչկովը կապահովի առնվազն բրոնզե մեդալ։

Բռնցքամարտում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արման Դարչինյանը (75 կգ) նույնպես դուրս է եկել քառորդ եզրափակիչ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular