Տոկիո 2020. Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ
ՍՊՈՐՏՏոկիոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը տարավ հերթական հաղթանակը։
Մինչև 63 կգ քաշային հայ մարզիկը 1/8 եզրափակիչում մենամարտեց ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ ու հաղթանակի հասավ 4:1 հաշվով։
Եվրոպայի կրկնակի չեմպիոնը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ հանդիպելու է ուզբեկ Էլնուր Աբդուռաիմովի հետ։
Այս մենամարտում հաղթելու դեպքում Բաչկովը կապահովի առնվազն բրոնզե մեդալ։
Բռնցքամարտում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արման Դարչինյանը (75 կգ) նույնպես դուրս է եկել քառորդ եզրափակիչ։