ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նույն արտահայտությունը մեկին կարող է թվալ ծայրահեղ անպարկեշտ, իսկ մյուսին՝ ոչ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ-ն այսօր ընդունել է «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը: Նախագծի համաձայն.

1. Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը. 

  1) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով,

  2) կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով: 

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ` պարբերաբար` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Սույն հոդվածում հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը»,- նշված է նախագծում:

Այս թեմայով զրուցել ենք «Խոսքի ազատության պաշտպանության կոմտեի» նախագահ Աշոտ Մելիքյանի  հետ։

Անդրադառնալով նոր նախագծին` Աշոտ Մելիքյանը ասաց, որ օրենքի նախագծը խնդրահարույց է․ «Եթե այդ արտահայտությունը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցման տեխնոլոգիաներրն օգտագործելով կամ հրապարակայն այլ եղանակներով» նախագծում առկա այս պնդումն ուղղակի վտանգ է լրատվամիջոցների գործունեության համար, որովհետև լրագրողները տասն անգամ պետք է մտածեն՝ արդյոք սուր խոսք կարելի՞ է օգտագործել տվյալ քննադատության մեջ, թե՞ դա կարող է ընկալվել՝ որպես անպարկեշտ եղանակով վիրավորանք»։

Աշոտ Մելիքյանին լրջորեն մտահոգում է նաև «հանրային գործունեությամբ պայմանավորված»՝ օրենքի նախագծում առկա միտքը, որը ենթադրում է, որ պաշտոնյաներին, հանրային ծառայողներին ուղղված քննադատությունը կարող է տվյալ անձի համար ընկալվել ծայրահեղ անպարկեշտ վիրավորանք։

«Ի վերջո նույն արտահայտությունը մեկին կարող է թվալ ծայրահեղ անպարկեշտ, իսկ մյուսին՝ ոչ։ Այս սուբյեկտիվ ընկալման հետևանքով՝ կարող են լրացուցիչ խնդիրներ առաջանալ»,- ասում է Մելիքյանը։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular