ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համանախագահների հայտարարությունը՝ սառը ցնցուղ ՀՀ իշխանությունների համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մի հարթության վրա են դնում ՀՀ ինքնիշխան տարածք մտած Ադրբեջանին և պատերազմում պարտություն կրած, ագրեսիայի զոհ Հայաստանին։ Համանախագահները երեկ հայտարարություն են տարածել, կոչ են արել «Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը, զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները՝ համաձայն 2020թ նոյեմբերի 9-ի հայտարարության և հրադադարի վերաբերյալ համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունների: Համանախագահները կրկին հայտարարում են հակամարտության համաձայնեցված, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտության մասին և կողմերին կոչ են անում հնարավորինս շուտ վերադառնալ Համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցություններին»:

Ինչպես նկատեցիք, որևէ բառ չկա ադրբեջանական ագրեսիայի, ՀՀ ինքնիշխան սահմանները խախտելու մասին, փոխարենը Հայաստանին հավասար պատասխանատու են համարում իրավիճակի սրման մեջ։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները երբեք էլ աչքի չեն ընկել օբյեկտիվությամբ, հայտարարություններն էլ արել են ուղղակի անելու համար, սակայն այս պահվածքը պարզապես ծաղր և վիրավորանք է ՀՀ իշխանությունների հանդեպ։ Վերջին օրերին հատկապես սրվել էին խոսակցությունները՝ ՄԱԿ ԱԽ դիմելու անհրաժեշտության, ԱՄՆ-ից կամ Ֆրանսիայից ռազմական օգնություն խնդրելու մասին, իսկ Ֆրանսիայի դեսպանի հայամետ մի հայտարարությունը՝ Հայաստանին ռազմական օգնություն հատկացնելու հարցը դիտարկելու մասին, ոգևորության ալիք էր բարձրացրել հանրության արևմտամետ հատվածի համար։ Փաստացի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը սառը ցնցուղ էր։ Նրանք բառացի ասում են՝ մեզնից հույս չունենաք, ձեր գլխի ճարն ինքներդ տեսեք։ Համանախագահները, ի դեպ, հարկ չէին համարել տեղեկացնել, որ ղեկավար կազմում փոփոխություն է կատարվել։ Հայտարարությունը ՌԴ կողմից ստորագրել էր ոմն Իգոր Խովաև, թեև վերջին 11 տարիներին այդ պաշտոնը զբաղեցնում էր Իգոր Պոպովը։ Ահա այսպիսի անհարգալից վերաբերմունք ՀՀ իշխանության և ժողովրդի նկատմամբ։

Տիգրան Մարկոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular