ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանկության ընկերներով դեպի պայծառ ապագա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ազգային ժողովի աշխատակազմում կտրուկ փոփոխություններ են, Արարատ Միրզոյանի ընկերներին փոխարինում են Ալեն Սիմոնյանի ընկերները։ ԽԾԲ-ին ժամանակին դեմ արտահայտվող «Քաղաքացիական պայմանագիրը» վաղուց է ապացուցել, որ իրենց մոտ պաշտոնների նշանակումը մասնագիտական հմտություններով պայմանավորված չէ, այլ բացառապես այս կամ այն նիկոլականի՝ «խնամի-ծանոթ-բարեկամ» լինելու հանգամանքով։ Այդպես վարվել էր Արարատ Միրզոյանը՝ 2019թ․ ԱԺ նախագահ դառնալով, այդպես էլ վարվում է Ալեն Սիմոնյանը, որը նոր գումարման խորհրդարանում կփոխարինի Արարատ Միրզոյանին։ Վերջինս օրեր առաջ կարգադրություններ ստորագրեց՝ Արտակ Հովհաննիսյանին ազատելով Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետի պաշտոնից: Պաշտոնից ազատվել են նաև Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ Ավետիսյանը, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մելիքսեթյանը՝ Միրզոյանի կուրսեցին, ԱԺ նախագահի խորհրդական Սյուզաննա Ավետիսյանը, ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը, Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ Աշխեն Աբրահամյանը։
 
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ արդեն հայտնի է նաև, թե ով է փոխարինելու ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ Ավետիսյանին՝ Ալեն Սիմոնյանի մանկության ընկեր Վահան Նարիբեկյանը։ Ճիշտ նույնպիսի սկզբունքով՝ բանակի, մանկության, կուրսի, նախկին աշխավայրի ընկերներով էլ «Քաղաքացիական պայմանագիրը» լրացնում էր իր պատգամավորական ցուցակը, կառավարության, մարզպետների, համայնքապետերի պաշտոնները՝ առանց հաշվի առնելու, որ այդ անձինք ուղղակի ընդունակություններ չունեն այդ պատասխանատու աշխատանքն անելու։ Որոշ դեպքերում նախկին ընկերները լքում էին իշխող ուժին և հանգրվանում քաղաքական հակառակորդների ճամբարներում, սակայն այդ դասն էլ չափազանց բարդ է Փաշինյանի ու նրա կողմնակիցների համար։ Իսկ վատ և անպատրաստ կադրերը մի օր անպայման պատուհաս են դառնում թե՛ իրենց նշանակողների, թե՛ պետության համար։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular