ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է տառապել կադրային սովից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեռևս չի կարողանում կողմնորոշվել, թե ինչպես լուծի իր կառավարության կադրային խնդիրները, իր կուսակիցների և արբանյակների միջև բաժանի բոլոր պաշտոնները, որպեսզի ծաղրի առարկա չդառնա հանրության շրջանում։ Իսկ կադրային սովն այնքան սուր է իշխող ուժի պարագայում, որ նրանք արդեն ոտուձեռ են ընկել, փորձում են նույնիսկ նախկինում պաշտոններ զբաղեցրածներին համոզել, որ վերադառնան իրենց ոլորտներ։ 

Լրջագույն խնդիրը շարունակում է մնալ տարածքային կառավարման նախարարության հարցը։ Սուրեն Պապիկյանը մեկ պայմանով է համաձայնվել տեղափոխվել փոխվարչապետի պաշտոնին։ Նա գնում է՝ իր հետ տանելով մարզպետների ղեկավարումը, և ամենայուղոտ ոլորտները, ինչպես ճանապարհաշինությունը։ Այս առումով, նախկինում սուպերնախարարության վերածված տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հիմա էլ Պապիկյանի թեթև ձեռքով վերածվելու է ամուլ մի կառույցի, որի նոր ղեկավարը միայն կրելու է նախարարի պաշտոնը՝ զուրկ իրական լծակներից։ Բոլորովին զարմանալի չէ, ՔՊ առաջատար դեմքերը չեն ցանկանում զբաղեցնել այդ նախարարի պաշտոնը։ Նիկոլ Փաշինյանն այժմ քննարկում է տարածքային կառավարման նախարարի պաշտոնում Արմեն Փամբուխչյանին կամ նախկին պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանին նշանակելու հարցը, թեև Ենգիբարյանին փոխնախարարի պաշտոն են խոստացել այլ նախարարությունում։ 

Լուրջ խնդիրներ կան նաև էկոմոնիկայի և ֆինանսների նախարարությունների առումով։ Փաշինյանականները դժգոհ են Վահան Քերոբյանի աշխատանքից և սոցիալական ցանցերում անբռնազբոս վարքից։ ՊՔ վարչությունում ցանկանում են նաև ազատվել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից։ Վերջինս երեք տարում ատամներով է պաշտպանել նախարարությունը, թույլ չի տվել նիկոլական կադրերի մուտքը իր բոստան։ Փաշինյանականները 90-ականներից, թերևս, լավ են հիշում Վանո Սիրադեղյանի մի հայհոյախառն արտահայտությունը ֆիննախի մասին, որտեղ շրջանառվում է հիմնական փողը։ Եվ այժմ փողի նկատմամբ վերահսկողությունը ցանկանում են վերցնել Ջանջուղազյանի համար։ Այդ նախարարություններից մեկի համար նախատեսվում է Երևանի նախկին քաղաքապետ, Հայ ազգային կոնգրեսի հետ կապերը խզած Վահագն Խաչատրյանի թեկնածությունը։

Արտակ Գալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular