ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դագդիգագան» մարտեր ՀՀ սահմանին․ նոր պատերազմի նախաշեմին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանական զինված ուժերն այս գիշեր նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը մի քանի հաղորդագրություններ է տարածել՝ նախ նշելով, թե հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ Առավոտյան ժամը 8:30-ի դրությամբ պարզվեց, թե հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։ Իսկ մեկ ժամ անց նույն ՊՆ-ն նշեց, որ հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։

Պաշտպանության նախարարության նախարարության հաղորդագրության մեջ էական և ուշագրավ մի հանգամանք կար, նշվում է, թե հակառակորդը նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ։ Ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ, սա կարևոր դետալ է հասկանալու, թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը և ինչ քայլերի է պատրաստ դիմել:

«Ստացվում է, որ բանակցությունների սեղանին կա դրված փաստաթուղթ և իր ցանկալի արդյունքին հասնելու համար Ադրբեջանը դիմել է իր հայտնի գործիքակազմին՝ սահմանային լարվածություն, սադրանքներ, լոկալ մարտեր և այլն»,- նշել է Աբրահամյանը:

Փաստացի այս դրվագն ապացուցվում է նաև Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հաղորդագրությամբ։ «Պաշտպանության նախարարությունը կոչ է անում Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը զերծ մնալ սադրիչ գործողություններից՝ ուղղված իրավիճակի միտումնավոր սրմանը, և քաղաքակիրթ ձևով բանակցություններ սկսել պետական սահմանի դելիմիտացիայի վերաբերյալ»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։

Ըստ էության, Հայաստանին ուժի գործադրմամբ և հետագա սպառնալիքով սահմանազատում է պարտադրվում։ Եվ Հայաստանի իշխանություններն առանձնապես դեմ չեն այսպիսի զարգացմանը։ Այլ կերպ հնարավոր էլ չէ բացատրել 44-օրյա պատերազմում պարտության սիմվոլ դարձած Արծրուն Հովհաննիսյանի հանկարծահաս ակտիվացումը սոցիալական ցանցերում։ «Դագդիգագան նահանջի», և «Հաղթելու ենք» կեղծ կարգախոսի հեղինակը վաղ առավոտից անցել է իր «սովորական» գործին։ Միակ հուսադրող հայտարարությունը Հայաստանի ԱԳՆ-ն է արել։

«ԱԳՆ–ից ընդգծում են, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Տիգրան Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular