ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պատիվ ունեմ» դաշինքի առաջարկը․ ստեղծել Արցախի հարցերով հանձնաժողով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքն առաջարկում է խորհրդարանի մշտական հանձնաժողովների շարքում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով։ Դաշինքի խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտնել է, թե դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում հանդես գալ նման նախաձեռնությամբ և լրացուցիչ հիմնավորումներով։ Նա այս առաջարկը հիմնավորել է հետընտրական շրջանում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակով, Արցախին առնչվող բազմաթիվ նոր խնդիրներով և մարտահրավերներով՝ անվտանգայինից մինչև սոցիալական, մշակութայինից մինչև տնտեսական։ Ողջունելի առաջարկ է։ Այդ հանձնաժողովում կարելի է ընդգրկել ամենապատրաստված պատգամավորներին, եթե այդպիսիք կան, որոնք կմշակեն Արցախին աջակցելու միջոցները՝ անվտանգային, սոցիալական, տնտեսական, քաղաքական, դիվանագիտական, մշակութային բաղադրիչներով։

Հանձնաժողովը նաև կարող է ակտիվ աշխատել Արցախի իշխանությունների և ընդդիմադիր ուժերի, տեղական կառույցների հետ՝ պատերազմում ծանր վնասներ կրած արցախցու ուժերը վերականգնելու, Արցախին նոր շունչ հաղորդելու համար։ Առաջարկի ընդդիմախոսները կարող են նշել, թե եղած հանձնաժողովները բավարար են Արցախին անհրաժեշտ աջակցությամբ ապահովելու համար։ Հայաստանի Ազգային ժողովը 11 մշտական հանձնաժողովներ ունի, որոնց մի մասը, ըստ էության, ոչնչով զբաղված չէ։ Իսկ Արցախյան հարցը այսօր Հայաստանի թիվ մեկ խնդիրն է։ Եվ Արցախի հարցերով մշտական հանձնաժողովը ի վիճակի կլինի համակարգել գործողությունները բոլոր ուղղություններով։ Արցախի շուրջ ստղծված իրավիճակը ոչ ստանդարտ լուծումներ է պահանջում, և «Պատիվ ունեմ» դաշինքի առաջարկը հենց այդպիսի լուծումներից մեկը կարող է լինել։ Դա նաև ազդակ է արցախցու համար, որ Հայաստանի իշխանությունն իրեն միայնակ չի թողել թշնամուն դեմ-հանդիման։

Վահագն Վանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular