ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոտենբերգի նախկին կինը բողոքել է «չեչեն գրոհայիններից», որոնք գրավել են նրա առանձնատունը Ֆրանսիայում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

rosbalt.ru-ն գրում է, որ Ֆրանսիական ոստիկանությունը հաստատել է, որ Նիցցայի մոտակայքում գտնվող իր  «Shoshana» առանձնատուն ներխուժելու պատճառով իրենց է դիմել միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի նախկին կինը՝ Նատալյան: Այս մասին գրել է Nice-matin հրատարակությունը:

Կնոջ խոսքով իր ունեցվածք են ներխուժել «արմատական ​​ահաբեկիչները Չեչնիայից»: Ինչպես Նատալիա Ռոտենբերգն է գրել իր Ֆեյսբուքյան էջում, գրոհայինները «գրավել են առանձնատունը, ստիպել են աշխատակիցներին դուրս գալ տարածքից, ծեծել են պահակներին և կառավարչին, կոտրել են տեսախցիկները, կոտրել են կողպեքները,  փոխել են կողպեքները և այնտեղ հիմնավորվել»:

Գործարարի նախկին կնոջ խոսքով բռնագրավումն ունի «պատվիրատուներ» ի դեմս «խոշոր ռուս օլիգարխների», որոնք իբր դեմ են նրա «բուռն գործունեությանը»: Ռուս կինը նաև մեղադրել է ֆրանսիական ոստիկանությանը անգործության մեջ: Սակայն Արկադի Ռոտենբերգի ընկերությունը, որը կառավարում է առանձնատունը  հայտարարել է, որ տունը Նատալիայի սեփականությունը չէ: Ըստ SCI Villa Shoshana- ի ձեռներեցի նախկին կինը, այժմ Հայաստանում է բնակվում և որոշել է վարձակալել «Shoshana» առանձնատունը:

Ռոտենբերգից ամուսնալուծվելուց հետո առանձնատան 40% -ը պետք է անցներ Նատալյաին, իսկ 60% -ը փոխանցվեր նախկին զույգի դստերը: Բացի այդ, ինչպես հայտնում է ՌԲԿ հրատարակությունը, ևս երեք տուն է նախատեսված եղել Ռոտենբերգի կնոջ համար, սակայն «անշարժ գույքերից ոչ մեկը չի փոխանցվել»: Ռոտենբերգների ամուսնալուծության գործընթացն ավարտվել է 2016 թվականին, ընտանիքը միասին է եղել 2005 թվականից մինչև 2013 թվականը: Լրատվամիջոցները գրում են, որ Նատալյան ակընկալում էր միլիարդատիրոջ կարողության կեսը, եթե դատարանը ամուսնության պայմանագիրն անվավեր ճանաչեր:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular