ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի համար այդ ամենը բուտաֆորիա է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զապարովան հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է մի շարք փաստաթղթեր որոնք կարող են Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերի քննարկումը կառուցողական դարձնել։

Այս թեմայով զրուցել ենք «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։

Հարցին, թե այդ փաստաթղթերը որքանով կարող են շահեկան լինել հայկական կողմի համար` Հովսեփ Խուրշուդյանը պատասխանել է․ «Դե տեսնենք, թե ինչ փաստաթղթեր են ներկայացնելու։ Ամեն դեպքում, մինչ այժմ մենք արդեն տեսել ենք, թե Կրեմլի պատկերացմամբ «կառուցողական» եզրը ինչ ընկալում ունի։ Իրենք արդեն հայտարարել են, որ «փայլուն» օպերացիա իրականացրին Թուրքիայի հետ Արցախում։ Հիմա իրենք Ալիևի հետ «փայլուն» օպերացիա են իրականացնում հայ-ադրբեջանական սահմաններին՝ փորձելով օրինականացնել Հայաստանից նոր տարածքների զավթումը ադրբեջանական զինուժի կողմից, ինչը տեղի ունեցավ նաև ռազմական դիմադրություն ցույց չտալու և «խնդիրը խաղաղ կարգավորելու» ռուսական պարտադրանքի, ապաև Հայաստանի՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելու վրա դրված Կրեմլի արգելքի պայմաններում։ Իրենց կառուցողականն այն է, երբ անգամ չդատապարտեցին այդ ներխուժումը, թեև իրենք լավ գիտեին, որ ադրբեջանցիների ներկայացված քարտեզները կեղծ էին։ Իրենց «կառուցողականը» Ալիևի ձեռքից կերակրվող գեներալ Մուրադովն է, որը ամբողջությամբ սպասարկում է Արցախում Ադրբեջանի շահերը։ Հայաստանին սահմանազատման հարցում սեփական շահերը պաշտպանելու համար անհրաժեշտ է հիմնվել ոչ թե ռուսական կողմի փաստաթղթերի, ինչպիսիք էլ որ դրանք լինեն, այլ միջազգային իրավունքի և սահմանների սահմանազատման լավագույն եվրոպական փորձի վրա, որը ամրագրված է ԵԱՀԿ համապատասխան թեմատիկ ձեռնարկներում։ Օրինակ, միջազգային իրավունքի տեսանկյունից սահմանազատման ընթացքում պետք է պաշտպանվեն տեղի բնակչության քաղաքացիական, տնտեսական շահերը, իրավունքները։ Նաև էական նշանակություն ունեն սահմանների պատմա-իրավական հիմքերը։ Ռուսաստանի համար այդ ամենը բուտաֆորիա է և գոյություն ունեն միայն Ռուսաստանի կայսերապաշտական շահերը, որոնք այս պահին, ըստ Կրեմլում նստած կլեպտոկրատիայի, համընկնում են Ադրբեջանի շահերի հետ։ Շառլ Միշելի առաջարկը՝ տրամադրել փորձագետների սահմանազատման հարցում, չի կարելի օդում թողնել։ Անհրաժեշտ է արձագանքել դրան։ Թող Ադրբեջա՛նը մերժի»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular